Ցանկացած սայթաքում պետք է քննարկվի, Փաշինյանը դրանից չի խորշում․ Էդվարդ Զորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor. am-ի «Հետթավշյա զրույցներ» շարքի այսօրվա հյուրն է երգահան Էդուարդ Զորիկյանը

-Ինչպե՞ս կբնորոշեք առանց Սերժ Սարգսյանի իշխանության Հայաստանի մեկ տարին։

-Վերջապես ժողովուրդը կարողացավ արտահայտել իր կամքը՝ ընտրությունների միջոցով։ Երբ ասում էին, թե այլընտրանք չկա, բա ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ես միշտ ասում էի, որ ժողովրդին պետք է տալ ընտրության հնարավորություն։ Եվ եթե անգամ ժողովուրդը ընտրի, կոպիտ ասած, մեր բակի կոշկակարին, ապա նա պետք է ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը։

-Ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանը չհայտնվի այն իրավիճակում, որում եղավ վերջին 20 տարում։

-Ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխանությունը վերցնելուց հետո այլևս ոչ մեկին չպետք է զիջի։ Այսինքն, եթե նույնիսկ հետագայում իշխանությունը փոխվի, իսկ այն պիտի փոխվի, դա պետք է լինի նույն սկզբունքով՝ ժողովրդի քվեի հիման վրա։ Եթե այդպես գնա՝ ամեն բան լավ կլինի։

– Հայաստանը ունի Ղարաբաղի խնդիր։ Ե՛վ նախկին, և՛ ներկա իշխանությունները նշում են, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ մտածել երկրի ամբողջական զարգացման մասին։ Ի՞նչ կասեք։

-Ընդհակառակը, պետք է հենց այս վիճակում մտածել զարգացման մասին, որովհետև մենք չենք կարող տեղում դոփել։ Տասնամյակներ տեղում դոփել ենք, երևի դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ 80-ականների զենքով ենք կռվում։ Է, ո՞վ էր ՀՀԿ-ի ձեռքը բռնել, որ թեկուզ համայն հայության հետ համագործակցելով՝ ոչ միայն Զինված ուժերի, այլև Հայաստանի տնտեսության հարցը լուծվեր։

-Ձեզ բավարարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքը որպես վարչապետ։

-Այո, այո, կան բաներ, և դրանք եզակի չեն, որ մենք առաջին անգամ ենք տեսնում, առաջին անգամ ենք լսում։ Ես միշտ հիշում եմ, որ Երևանի փողոցներով ուղղակի «Կեցցե ազատ, անկախ Հայաստան» վանկարկելու համար ինձ, դստերս և հարյուրից ավելի մարդկանց բերման ենթարկեցին։ Եվ ես չէի հասկանում, թե այս ինչ աբսուրդի ենք հասել։ Այսօր առաջին անգամ մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդի առաջնորդը գրեթե իր բոլոր ելույթները ավարտում է հենց այդ նույն բառերով՝ կեցցե ՀՀ-ն, կեցցե հայ ժողովուրդը, կեցցե մենք և մեր երեխաները, որ պիտի ապրեն ազատ ու անկախ երկրում։ Ու այդպես էլի շատ բաներ կան․․․ Բոլորս գիտեինք այդ չգրված 50-50 օրենքի մասին, ինչը տասնամյակներով խանգարում էր երկրի զարգացմանը։ Մի կողմից ասում էին՝ սփյուռքահայություն, վերադարձեք հայրենիք, մյուս կողմից, ով հայտնվում էր Հայաստանում և որևէ բիզնես էր դնում, որոշ ժամանակ դիմանալուց հետո՝ փախչում էր հայրենիքից։ Այսինքն՝ ամեն ինչի պատճառը հենց ընտրություններն էին։ Եթե ժողովրդի կամքով է ընտրված երկրի ղեկավարը, ապա ինքը ամուր կանգնած է՝ իր հետևում ունենալով ոչ միայն Հայաստանի հազարավոր քաղաքացիների, այլև համայն հայության ուժը։ Եվ սա պիտի կարողանա Նիկոլ Փաշինյանն օգտագործել, և կարծում եմ, որ նա ամեն ինչ անում է, որ մեր բոլորի իղձերը իրականանան։

-Ի՞նչ հարաբերություն պիտի ունենա իշխանությունը ժողովրդի հետ։

-Այս հարցում էլ վարչապետը, համենայն դեպս, որքանով հետևում եմ, կարող է առանց զգուշացնելու գնալ որևէ ներկայացում դիտելու, մասնակցել որևէ երաժիշտի համերգին, նկարչի ցուցահանդեսին, այսինքն՝ իր ներկայությամբ արժևորել կոնկրետ այն գործչին, ում շնորհանդեսին, համերգին ներկա է լինում։

-Այսինքն՝ վարչապետի միջոցո՞վ մարդիկ պիտի հասկանան, որ ինքը արժեք է։

-Ոչ միայն վարչապետը, այլև վերնախավը, իշխանությունը իր ներկայությամբ պետք է արժևորի հայ մշակույթը։ Դա օդում ինչ-որ անորոշ մի բան չէ, այդ մշակույթը կրողներ կան։

-Կարելի՞ է ենթադրել, որ ժողովրդի վերաբերմունքը մշակույթին Ձեզ չի բավարարում։

-Չէ։ Ժողովուրդը տարօրինակ մի բան ունի, ձգտում է նմանվել վերևում կանգնածին, առաջնորդին։ Նա դառնում է օրինակ։ Նախկինում ինչ օրինակներ էին ծառայում՝ ճոխ հարսանիքներ, ուղղաթիռով վարդեր լցնել, և ժողովուրդը կապկում էր, փորձում էր նմանվել․․․ կամ հասնում էր մի աստիճանի, որ պոռթկում էր, ինչն էլ եղավ։

Մհեր Արշակյան