«Իմ քայլի» պատգամավորը խնդրում է վերանայել Մշակույթի և Կրթության նախարարությունները միավորելու հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Նախորդ իշխանությունները վարեցին մի քաղաքականություն, որի արդյունքում մեր մշակույթը հայտնվեց գերեզմանափոսում, 2018 թվականի հեղափոխությունից հետո կար սպասում, որ բոլորս միասին կարող ենք հանել գերեզմանափոսում հայտնված մեր մշակույթը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

«Սակայն մշակույթը ոչ միայն մնաց այնտեղ, այլ բուռ առ բուռ հող սկսեցինք լցնել վրան, իսկ վերջերս՝ նաև բահ առ բահ»,- ասաց  պատգամավորը։

Անդրադառնալով  կրթության ոլորտի խնդիրներին էլ պատգամավորը հիշեցրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իր հարցազրույցներից մեկում հնչեցված միտքը, թե կրթության ոլորտում ժառանգել է փլատակներ։

«Իսկ հիմա դեռ այդ փլատակներից չձերբազատված մենք նրան ենք միացնում նաև Մշակույթի նախարարությունը։ Եթե դեռ չենք ազատվել այդ փլատակներից, ինչպե՞ս պետք է գերեզմանափոսից հանենք մշակույթը»,- հարցադրում հնչեցրեց իմքայլական պատգամավորը՝ խնդրելով  նախագծի հաջորդ ընթերցումների ժամանակ Մշակույթի և Կթության նախարարությունների միավորման հարցը վերանայել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան