Ի՞նչ է փոխվել Ձեզ մոտ ընդդիմադիրից իշխանական դառնալուց հետո․ Գորգիսյանը՝ Զեյնալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Բոլորը

Ազգային ժողովի հերթական նիստում շարունակվում է կառավարության կառուցվածքի քննարկումը:

Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե ինչպես էր պատգամավոր Արտակ Զեյնալյանը քննադատում հրատապ կարգով ԱԺ բերված նախագծերը։

«Ձեր ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում և քննադատում էիք իշխանությանը, երբ նրանք կարևոր որոշումները և նախագծերը հապճեպ էին բերում ԱԺ: Հիմա մենք ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը արտահերթ նիստում համապատասխան հանձնաժողովում քննարկվեց շատ կարճ՝ պատճառաբանվելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ»,- ասաց Գորգիսյանը նշելով, որ իրենց խմբակցության ներկայացրած առաջարկները կառավարության ծրագրի վերաբերյալ  չեն քննարկվել, որոնք տեղադրված են եղել նաև e-draft-ում կայքում։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց, որ իր սկզբունքայնության վերաբերյալ Գորգիսյանի հարցադրումը բացարձակ այսօրվա օրակարգի հետ առնչություն չունի, և դա քաղաքական փոքրամասնության հնարքներից է, որը նա բանեցնում է։

Իսկ ինչ վերաբերում է e-draft կայքում տեղադրված առաջարկներին, ապա արված բոլոր առաջարկությունները կառավարությունում քննարկվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան