Ինտուիցիան կարող է չարդարացնել․ Մանե Թանդիլյանը՝ Արտակ Զեյնալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից նախարարությունների կրճատման հետ կապված ցանկացած հիմնավորում սպասում էր, բացի նրանից, որ դա ինտուիցիա է և համոզմունք։

«Այսինքն` որևէ հաշվարկ, տեսլական, պատկերացում չէ, այլ ինտուիցիա է։ Զարմանալի է, որ օրինակ, ՊԵԿ մի ամբողջ համակարգ թողնել այս ձևով գործելը ինտուիցիա է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՊԵԿ-ը հինգ տեղակալ ունի, վարչապետը երկու փոխվարչապետ ունի, և հետևաբար հարց է առաջանում՝ ադյոք դա՞ է օպտիմալացումը։

«ՊԵԿ-ը  վարչարարություն իրականացնող մարմին է, իր ամբողջ հարկային տեսուչների, տեսչությունների, պետերի ամբողջ ցանցով, որը շարունակվում է դուրս մնալ խորհրդարանական վերահսկողության գործառույթից։ Այնինչ մենք ասում ենք, որ այնպիսի վարչարարություն լինի, պարզ հարկային քաղաքականություն, որով ՊԵԿ-ը չի լինի մահակ տնտեսավարողների գլխին, այլ կամավորության սկզբունքով պետք է ներկայանա մեր հանրությանը: Բայց ոչ, շարունակում ենք թողնել այդպիսի հզոր կառույց և ասում, որ աուրա ենք ստեղծում բիզնեսի զարգացմանը, բայց այդպես չի լինում»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով  այլ նախարարությունների կրճատման հետ կապված խնդիրներին ևս։

«Հիմա հասկանում եմ՝ ինչու ինտուիցիան կարող է և չարդարացվել»,- ելույթը եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան