Ի վերջո՝ ո՞վ է ԱԺ հրավիրել տրանսգենդերին. Նաիրա Զոհրաբյան-Ալեն Սիմոնյան ֆեյսբուքյան «փոխհրաձգությունը»

Լուրեր

22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
Բոլորը

Լկտի և անամոթ սուտ է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե խորհրդարանում ելույթ ունեցած տրանսգենդերին Ազգային ժողով էր հրավիրել Զոհրաբյանը։ Այսօր Ալեն Սիմոնյանը, հիշեցնենք, նաև Նաիրա Զոհրաբյանի ստորագրությամբ փաստաթուղթ էր ցուցադրել լրարողներին և խորհրդարանի բակում կազմակերպված ակցիայի մասնակիցներին:

Նրա խոսքով՝ խորհրդարանական լսումների նախաձեռնությունը եղել է եռակողմ. առաջարկը եկել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից և օմբուդսմենի գրասենյակից, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն տվել է մարդու իրավունքների ՄԱԿ-ի ազգային օրակարգով խորհրդարանական լսումներ անցկացնելուն:

«Եռակողմ հրավերներ իմ ստորագրությամբ, Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողի և օմբուդսմեն Արման Թաթոյանի ստորագրությամբ հրավերներ ուղարկվել են բացառապես միջազգային կազմակերպություններին, դեսպաններին և այն ՀԿ-ներին, որոնք հանդես են եկել հիմնական զեկույցներով: Մնացած մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունները, որոնք ներկա են եղել լսումներին, նրանցից որևէ մեկին, այդ թվում՝ տրանսգենդեր կնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին, ո՛չ ես, ո՛չ որևէ մեկը հրավեր չենք ուղարկել»,- հավաստեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև բացատրեց խորհրդարանական լսումներին շահագրգիռ կազմակերպությունների և անձանց մասնակցության ընթացակարգը: Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի ներկայացրած փաստաթղթին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն ընդամենը իր ստորագրությամբ ԱԺ անվտանգության և ոստիկանության պահանջով ուղարկված թուղթ է եղել այն մասին, որ նշված ՀԿ-ները ցանկություն են հայտնել մասնակցել լսումներին:

Նաիրա Զոհրաբյանը նաև դիմեց Ալեն Սիմոնյանին. «Որպեսզի այս թյուրիմացությունը հարթվի, ես պիտի շատ խնդրեմ Ձեզ՝ հրապարակել իմ անունից ուղարկված պաշտոնական հրավերը: Դուք չեք կարող նման բան հրապարակել, որովհետև նման հրավեր գոյություն չունի»: Ի դեպ՝ պատգամավորն իր ուղիղ եթերը վերնագրել է՝ «Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի»:

Ալեն Սիմոնյանը Նաիրա Զոհրաբյանին արձագանքել է նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ՝ նաև լուսանկարներ հրապարակելով:

«Քիչ առաջ տիկին Ն. Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:

Եվ այսպես.

1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:

2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն.Զոհրաբյանն է:

3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը:

Հիմա հարց՝ ո՞վ է հրավիրել հրավիրյալներին:

Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել: Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով»,- գրել է Ալեն Սիմոնյանը: