Ի՞նչ է խոստանում ԱԻ նախարարը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջմանը մասնակցած աշխատակիցներին

Լուրեր

02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած ԱԻն աշխատակիցները կպարգևատրվեն: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սեպտեմբերի 4-ին մեր արտակարգ իրավիճակների նախարարության օրը նշելիս անպայման պարգևատրվելու են բոլորը»,- ընդգծեց նախարարը՝ շարունակելով՝ մենք խրախուսում ենք իրենց խոսքով, ներկայությամբ, աշխատանքով:

Ինչ վերաբերում է ռուսական «Իլ 76» ինքնաթիռի համար վարձավճարին, ապա նախարար Տոնոյանը հայտնեց, որ դա ուղղակի Ռուսաստանի աջակցությունն էր Հայաստանի Հանրապետությանը:

«Լինելու են որոշ ապահովման ծախսեր, որոնք Ձեզ համար բաց են լինելու»,- հավելեց նա:

Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում հրդեհի օրերին արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունների աշխատանքին էր անդրադարձել իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ պետք է տեղի ունեցածի համար  պատասխանատվություն կրեն ոչ միայն նրանք, ովքեր մեղավոր են հրդեհի բռնկման համար, այլև արդեն հդրեհաշիջման աշխատանքները կազմակերպելու փուլում թերացողները: Հարությունյանը, սակայն,  համոզմունք էր հայտնել, որ փոխարենը պարգևատրումներ կլինեն, ինչպես եղան անցյալ տարի Սարի թաղի դեպքերից հետո:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան