Մարդկանց պարգևներ կհանձնեն, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերից հետո. իրավապաշտպանը՝ «Խոսրովի» և դրան նախորդող իրադարձությունների մասին

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանության որակը գնահատվում է ոչ թե խաղաղ պայմաններում, այլ արտակարգ իրավիճակներում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր առաջ բռնկված հրդեհին և դրա հետ կապված ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունների արձագանքին ու կատարած գործողություններին:

«Եթե ամեն ինչ խաղաղ է, նորմալ, այնպես, ինչպես Ֆինլանդիայում, կարելի է չիմանալ՝ ով է իշխանությունը, ինչի համար և ինչ ծրագրեր ունի, ապրել հանգիստ, խաղաղ, զբաղվել սեփական հոգսերով: Բայց արտակարգ իրավիճակներում ի հայտ են գալիս իշխանության որակները, թե որքանո՞վ են պատրաստ դիմակայելու և երբևէ ունեցե՞լ են ցանկություն պատրաստված լինելո՞ւ, թե՞ ոչ»,- ասաց իրավապաշտպանը:

Իրավպաշտպանի համոզմամբ՝ Հայաստանում իշխանություն են ստանում այն անձինք, որոնք կզբաղվեն ոչ թե իրենց բուն գործով, այլ կծառայեն իշխանության վերարտադրությանը: «Նրանք այսպես են համարում՝ եթե իրենց կառույցը կարողացել է ընտրություններին ապահովել որոշակի քանակությամբ ձայն, ուրմեն իրենք լավ են աշխատում, իրենց խրախուսում են, մեդալներ տալիս, ուստի մինչև հաջորդ ընտրությունները կարող են հանգիստ ապրել»,- նկատեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանը, հակադարձելով նախարարության պնդումներին, ընդգծում է՝ հարցը ոչ թե հրդեհի ծավալներն էին, այլև նախարարության անկազմակերպվածությունը: «Մեր իշխանական բոլոր կառույցները զբաղված են միայն քաղաքական իշխանության վերարտադրության խնդրով, այլ խնդիր իրենց առջև չկա դրված՝ սկսած բանակից վերջացրած ոստիկանությամբ, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մյուս նախարարություններով»,- հավելեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ տեսակետ հայտնելով, որ «Խոսրովի անտառի» հրդեհի դեպքում էլ հնարավոր է՝ առաջիկայում պարգևատրումներ լինեն, ինչպես եղան Սարի թաղի իրադարձություններից հետո:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան