Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչ թե դեկլարատիվ, այլ իրավիճակ փոխող ռազմավարության համար պետք է ձևաչափ փոխենք․ Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 5-ին, սկսվեցին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումները:

«Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն իր ելույթում հույս հայտնեց, որ այս լսումները նոր սկիզբ կարող են դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քայլ առաջ արձանագրելու համար, ու այդ գործում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և պետական կառույցների աշխատանքն ունի առանցքային դեր։

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին ու դրանց վերաբերյալ հանձնարարականներին, Ամիրյանը նկատեց․ «Այդ հանձնարարականները կամ պարտավորությունները չպետք է լինեն ինչ-որ միջազգային կառույցի առջև հաշվետու լինելու առիթ, այլ պետք է դառնան հնարավորություն մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի հիման վրա կառուցելու, անձի արժանապատվությունն ապահովելու համար, սակայն այդ պարտավորությունները 2000 թվականներից սկսած եղել են հիմնականում ավելի շատ միջազգային կառույցների առաջ հաշվետու լինելու համար»,- նշեց Ամիրյանը։

Դավիթ Ամիրյանը նաև նշեց, որ իր համոզմամբ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում»-ը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այլ ռազմավարությունների մշակումը միայն մեկ նախարարությանը թողնելը արդյունավետ չէ, ուստի, որպեսզի ունենանք  իրապես այնպիսի ռազմավարություն, որը չի լինի դեկլարատիվ, այլ կփոխի մշայկույթ և իրավիճակ, պետք է գտնել նոր ձևաչափ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան