ՄԻԵԴ-ը գրանցել է Հ.Խուրշուդյանի, Դ.Սանասարյանի, Ա.Մարտիրոսյանի, Վ.Ղումաշյանի վերաբերյալ ներկայացված գանգատները. ՀԿ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել  Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի և Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները:

Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր և ,  Դ. Սանասարյանը՝ 22 օր, և նրանք և ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, և ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում:

Կալանքը՝ որպես խափաման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Մարիտիրոսյանը, Դ. Սանասարյանը նշված զանգվածային անկարգություններ իրագործելու նպատակով  երթի այլ մասնակիցների հետ միասին, բռնություն գործադրելով՝ քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի թաղամաս տանող ճանապարհը արգելափակած՝ ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ  և տեղակայվել «Սարի թաղ» կոչվող թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի հատվածում: Նրանց ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգությունները:

Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նաև նկարագրված զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ քարեր նետելու

միջոցով ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Վ. Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը:

Գանգատները պատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կողմից, փաստաբաններ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Ռևազյանի, Գիվի Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ:

ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահմանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով Դիմումատուները պնդել են նաև, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Դիմումատուները Դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: Այս միջոցով իշխանությունները ջանացել են լռեցնել և մեկուսացնել իրենց հավաքների մասնակցության, դրանց առաջնորդումը ստանձնելու հնարավորությունից: Միաժամանակ, այդ կերպ իշխանությունը «պատժի» ազդակ է հնչեցրել բոլոր նրանց համար, ովքեր կհամաձակվեին հետևել իրենց օրինակին և ակտիվություն դրսևորել:

Դիմումատուները իշխանության նման վարքագիծը համեմատել են 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական հավաքների ժամանակ իշխանության կողմից դրսևորած վարքագծի հետ և եզրահանգել, որ ՀՀ Քրեական օրենսգքրի 225-րդ հոդվածի կիրառումը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել և մասնակցել, արդեն փորձված տարբերակ է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Ավելին՝ դիմումատուները հիմանվորել են նաև, որ իրենց ազատազրկումը եղել է քաղաքական որոշում և որևէ իրավական հիմք չի ունեցել: Այս պնդումը հիմնավորվել է նաև այն փաստերով, որ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց, կիրառելու որոշումը փոխվել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներից հետո: