Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
Քաղաքականություն
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով ոսկու մաքսանենգության մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պարզվել է, որ տուժողներին պատճառվել է 200 հազար մանաթի վնաս։ Վնասի ընդհանուր գումարի մի մասը քննության ընթացքում փոխհատուցվել է։
Գասիմովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան։ Առաջիկայում գործը կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Սուլթան Գասիմովը 2009 թվականին նշանակվել է ՌԴ-ում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոսը Եկատերինբուրգում։ 2016 թվականին նա հետ է կանչվել, նույն տարվա մայիսի 3-ին նշանակվել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում։ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին հետ է կանչվել այդ պաշտոնից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

