Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Apple-ի նոր գաջեթների շնորհանդեսը՝ «Զարմացրու և փայլիր» («Surprise and shine») կարգախոսի ներքո, գրում է Meduza-ն։

Շնորհանդեսը Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսի համար ընկերության ղեկավարի պաշտոնում առաջին խոշոր միջոցառումն էր։ Սեպտեմբերի 1-ից նա այդ պաշտոնում փոխարինել է Թիմ Քուքին։

Գլխավոր նորույթը ընկերության պատմության մեջ առաջին ծալվող հեռախոսն է՝ iPhone Duo-ն, որը պատրաստված է տիտանից։ Այն կարելի է օգտագործել ոչ միայն ամբողջությամբ բացված, այլև մասնակի ծալված վիճակում։ Օրինակ՝ դրա մի կեսը կարելի է օգտագործել որպես հենակ։ «Ծալվող» մոդելը հասանելի կլինի երկու գույնով՝ մուգ կապույտ և արծաթագույն։

Duo-ի ներքին էկրանը՝ ամբողջությամբ բացված վիճակում, 7,6 մատնաչափ է, իսկ արտաքին էկրանը՝ ծալված վիճակում, 5,4 մատնաչափ։ iOS օպերացիոն համակարգը նույնպես հատուկ հարմարեցվել է նոր ձևաչափին՝ հաշվի առնելով բազմաառաջադրանքային աշխատանքը և մեծ էկրանի օգտագործման առանձնահատկությունները։ Այսպես, ներքին էկրանը կարելի է օգտագործել որպես մեկ մեծ էկրան կամ դրա վրա միաժամանակ բացել երկու հավելված։ Duo-ն ունի Touch ID (մատնահետքի նույնականացում), բայց ոչ Face ID (դեմքի ճանաչում): Սմարթֆոնն ունի կրկնակի 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ:

Apple-ի առաջին ծալովի հեռախոսի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 23-ին՝ սկսած 1999 դոլարից՝ 256 ԳԲ մոդելի համար: Նախնական պատվերները կբացվեն թողարկումից մեկ շաբաթ առաջ:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև հիմնական ֆլագմանային շարքի նոր սմարթֆոնները՝ iPhone 18 Pro և Pro Max։ Դրանք հասանելի կլինեն չորս գույով․ արծաթագույնից և սևից բացի՝ կհայտնվեն նաև նոր՝ կապույտն ու մուգ բալագույնը։

Արտաքին տեսքով նոր սմարթֆոնները նման են նախորդ մոդելներին։ Նորերում տեղադրված է A20 Pro պրոցեսորը, որն Apple-ն անվանել է արդյունաբերության ամենահզոր բջջային չիպը։ iPhone 18 Pro և Pro Max մոդելներն ունեն նաև պրոցեսորի բարելավված հովացման համակարգ, ինչի շնորհիվ սմարթֆոնը պետք է ավելի քիչ տաքանա։ Բացի այդ, ընկերությունը խոստանում է, որ նոր՝ iPhone 18 Pro-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ կաշխատի մինչև 24 ժամ, իսկ Pro Max-ինը՝ մինչև 30 ժամ։

Նոր սմարթֆոնների շնորհանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև Siri AI-ի նոր հնարավորությունները։ Այժմ այն կարող է տարբեր գործողություններ կատարել տարբեր հավելվածներում։ Ընդհանուր առմամբ, Siri AI-ն աջակցում է ավելի քան 250 հավելվածի, այդ թվում՝ երրորդ կողմի մշակողների կողմից ստեղծված հավելվածների։ Ձայնային օգնականի վերամշակված տարբերակը հասանելի է 16 լեզվով, որոնց թվում ռուսերենը չկա։

iPhone 18 Pro-ի գինը սկսվում է 1199 դոլարից՝ 256 ԳԲ հիշողությամբ մոդելի համար, իսկ iPhone 18 Pro Max-ինը՝ 1299 դոլարից։ Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։

Շնորհանդեսի ժամանակ Apple-ը ներկայացրել է նաևAirPods 5 ականջակալներ՝ նոր ակուստիկ համակարգով և բարելավված ակտիվ աղմուկի նվազեցմամբ, գինը՝ սկսած 129 դոլարից, ինչպես նաև Apple Watch Series 12 և Apple Watch Ultra 4 ժամացույցներ՝ նորացված սենսորով։ Apple Watch Series 12-ի գինը՝ 399 դոլար է, իսկ Apple Watch Ultra 4-ինը՝ 799 դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի