Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել

Լուրեր

26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
26.11.2026 | 16:00
Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.11.2026 | 15:40
Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Արմաշ բնակավայրում գտնվող պետական գույքը, որը 2025 թվականին ամրացվել էր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին, նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Խոսքը Արմաշի Երևանյան խճուղի 1/4գ (Երասխ-2) հասցեում գտնվող 0.8904 հա հողամասի մասին է։ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4 մլն 583 հազար 779 դրամ։

Տարածքը Ջրային կոմիտեին էր ամրացվել Կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 908-Ա որոշմամբ։

Դրանից առաջ «Արարատ» ջրօգտագործողների ընկերությունը դիմել էր Ջրային կոմիտեին՝ նախկին զորանոցի չօգտագործվող տարածքն իրեն տրամադրելու խնդրանքով։ Ընկերությունը նշել էր, որ չունի վարչական շենք և պահեստային տարածք։

Նախագծում նշված է, որ գույքը նախատեսված նպատակով այդպես էլ չի օգտագործվել։ «Արարատ» ՋՕԸ-ն 2025 թվականի օգոստոսին Ջրային կոմիտեին հայտնել է, որ տարածքում որևէ շինություն չկա, իսկ ընկերությունը ֆինանսական հնարավորություն չունի նոր շենք կառուցելու համար։

Դրանից հետո ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է գույքը Ջրային կոմիտեից հետ վերցնելու և իրեն ամրացնելու մասին որոշման նախագիծ։

Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն պետք է իրականացնեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ գույքը հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախագիծը բխում է պետական գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի ու Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի համապատասխան դրույթներից։

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Արփի Հակոբյան