ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի կապացությամբ տարածել է հայտարարություն, որում ասված է․

«Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:

Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների  բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:

Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:

Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»: