Սփյուռքահայ մի խումբ գործարարներ վարչապետին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

Լուրեր

03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները:

Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում մեր երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու:

Այնուհետև ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին:

Ներդրողները նշել են, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը: