Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Լուրեր

03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Փաշինյանի հանձնարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է պատգամավորների այցն Արցախ և կարևորել նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից։

ԱԳՆ ղեկավարը պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե-յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։