Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 3

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

ՀՀ պետական պարտքը գերազանցում է դիտարկվող տնտեսության 70 տոկոսը

Որևէ երևույթի մասին կարծիք կազմելու և գնահատական տալու համար կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչ որակի տվյալների հետ ենք աշխատում: ՀՀ պետական պարտքի վերաբերյալ տվյալները ճշգրիտ են, քանի որ դրանք արձանագրված են պայմանագրերում և պաշտոնական այլ փաստաթղթերում, իսկ բոլոր գործարքները ձևակերպված են բանկային փաստաթղթերով: Պարտքի վերաբերյալ տվյալները կարող են ճիշտ չլինել այնքանով, եթե պարզվի, որ նախորդ իշխանությունները գաղտնի համաձայնություններ են ունեցել ինչ-որ կողմերի հետ, որոնց հետ կապված պարտավորությունները նոր Հայաստանը ստիպված է ստանձնել: Քանի որ նման որևէ փաստի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ առկա չէ, ապա պետք է ընդունենք այն, ինչ ունենք:

Ինչքան է ճշգրիտ պարտքի բեռի գնահատման հիմնական ցուցանիշի հաշվարկման համար օգտագործվող երկրորդ գործոնը՝ ՀՆԱ-ն: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի «ՀՆԱ-ն ներառում է նաև չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է և կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 22 տոկոսը»: Չդիտարկվող տնտեսությունն իր մեջ ներառում է ստվերային տնտեսությունը, անօրինական գործունեությունը, ոչ ֆորմալ գործունեությունը, ինչպես նաև սեփական սպառման համար տնային տնտեսությունների կողմից արտադրված արտադրանքը: ՀՀ վիճակագրական կոմիտեի համաձայն 1994թ.-ից ի վեր այն «չի դիտարկել» տնտեսության հետևյալ մասը.

Աղյուսակ 1. Չդիտարկվող տնտեսության գնահատականը

2016թ.-ից ի վեր ՀՀ պետական պարտքը գերազանցում է դիտարկվող տնտեսության 70%-ը և 2016-2018թթ.-ին կազմել է համապատասխանաբար 74%, 76% և 72%:

Պատկեր 6. ՀՀ պետական պարտքը որպես ՀՆԱ և դիտարկվող տնտեսության մաս

Վիճակագրական առումով և տարբեր վերլուծությունների տեսակետից հավանաբար մտահոգիչ չի տնտեսության չհաշվառվող մասը գնահատելը (հատկապես, եթե օգտագործվում է նույն մեթոդաբանությունը), այն ՀՆԱ-ում ներառելու և տարբեր համեմատություններ իրականացնելու համար: Բայց երբ այդ տվյալների հիման վրա որոշումներ են կայացվում, ապա ցանկալի է ձեռքի տակ ունենալ որքան հնարավոր է ճշգրիտ տվյալ: Պետական պարտքի դեպքում դա կարևոր է, որովհետև այն շրջանառությունը, եկամուտներն ու շահույթը, որոնցից վճարվող հարկերը պետական բյուջե են մուտքագրվում և ի թիվս այլ ծախսերի օգտագործվում են նաև պետական պարտքի գծով վճարումներ կատարելու համար, ձևավորվում են «դիտարկվող» տնտեսությունում: Իսկ ի՞նչ եկամուտներ ունեն Հայաստանի իշխանությունները:

 

Պատկեր 7. Կառավարությունների համախառն եկամուտները (ՀՆԱ տոկոս)

Այն երկրները, որոնք ՀՆԱ համեմատ զգալի պարտք ունեն, նաև մեծ ծավալով եկամուտներ են հավաքագրում: 2017թ.-ին Գերմանիայի իշխանությունների եկամուտները կազմել են ՀՆԱ 45%-ը, Ֆրանսիայինը՝ 53.8%-ը, Դանիայինը՝ 52.3%-ը, Իռլանդիայինը 26%-ը: Սրանք այն եկամուտներն են, որոնք այս երկրների կառավարությունները կարող են օգտագործել պարտքի գծով վճարումները կատարելու համար: Հայաստանի իշխանությունների համախառն եկամուտները կազմում են ՀՆԱ 22.9 տոկոսը, իսկ դիտարկվող տնտեսության վերաբերյալ տվյալն օգտագործելու դեպքում՝ 27.3%-ը: Այս դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության դիտարկվող տնտեսությունն է շատ փոքր:

 

Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի, Սինգապուրի և մնացած երկրների հետ համեմատելիս կարելի է օգտագործել վիճակագրական ծառայությունների կողմից հրապարակվող անվանական ցուցանիշները: Հավանաբար վերը նշված երկրներում էլ կա չդիտարկվող տնտեսություն: Սակայն կարևոր է հասկանալ, թե արդյոք այդ երկրների չդիտարկվող տնտեսության մեծությունը համադրելի՞ է ՀՀ չդիտարկվող տնտեսության հետ: Իսկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, ինչ Հայաստանի Հանրապետությունն ունի իրականում:

Պետական պարտքի դեպքում կարևոր են պարտքի «որակը» բնութագրող ցուցանիշները, այսինքն պարտավորությունների ժամկետայնությունը, դրանց գինը (եկամտաբերությունը), պարտքի սպասարկման համար պահանջվող միջոցների մեծությունը, պարտքի մարումների գրաֆիկը, այլ ցուցանիշներ:

 

Շարունակելի

Արտակ Քյուրումյան

Կարդացեք նաև՝

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը 

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 2