«Վարկանիշի անկում կնկատվի»․ պատգամավորները վարչապետի երեկվա հայտարարության առիթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որին հաջորդել է ինքնասպանություն, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից երեք ամիս հետո կարիք չկա խոսել իշխանության հանդեպ ժողովրդի վստահության մասին:

«Եթե էսօր ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը» դաշինքը հնարավոր է ավելի մեծ տոկոսով հաղթի»,-ասել է վարչապետը։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա ինքնավստահությամբ չի պնդի, թե այսօր «Իմ քայլը» կհաղթեր ավելի բարձր տոկոսներով:

«Եթե նայենք, որ 9 ամիս է, որ արդեն կառավարվում է, և ասենք, մենք վերցնենք մայիսի 8-ը որպես սկիզբ, էդ ժամանակում պետք է, իհարկե, փոփոխություններն ավելի շատ լինեին և հանրային սպասումների մեջ ավելի շատ փոփոխությունների կարիք կար, քան եղել է։ Այս իմաստով բնականաբար որոշակի վարկանիշի անկում կնկատվի»,- վստահ է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը լավ գիտի իշխանության բնույթը, հնարավոր չէ անընդհատ ունենալ բարձր տոկոսներ։ Սակայն իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ավելի լավ գիտի ժողովրդին՝ կան դժգոհություններ, բայց իշխանության հեղինակությունը անսասան է։

«Բարձր կլինեն դրանք, իհարկե բարձր, որովհետև էդ վստահության գործակիցը բավականին բարձր է»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը այդքան հեշտ չի համաձայնվի վարչապետի հետ․ «Անձամբ ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև ենթադրվում է, որ պետք է նվազագույնի հասնեին ժողովրդական բողոքի ակցիաները, բայց, կարծես թե, էս վերջին ժամանակներում ժողովուրդն ավելի հաճախ է հայտնվում կառավարության դեմ, քան՝ նախկինում»։

Նա ուզում է հասկանալ, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերից ո՞ր մեկի պասիվ գործունեության արդյունքում են «Իմ քայլի» տոկոսներն ավելացել։

«Եթե ժողովուրդը վստահում է ինչ-որ քաղաքական ուժի, դա գովելի է, բայց ասել, որ էսօր իրենք՝ ավելի… դա նշանակում է՝ ի վնաս ո՞ր քաղաքական ուժի է դա, համենայնդեպս ի վնաս «Բարգավաճ Հայաստանի չէ»»,- համոզված է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստանում» հասկանում են, թե ում է ուղղված «Բարգավաճ Հայաստանի» ակնարկները, թեպետ Արման Բաբաջանյանը հակված չէ քարկոծել ԲՀԿ-ական գործընկերներին։

«Խորհուրդս ԲՀԿ իմ գործընկերներին, ավելի շրջահայաց լինել, նայել իրենց շրջապատին, իրենց կողքերը և ավելի զգույշ լինել»,-առաջարկում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորը հակված է կարծել, որ նա գերագնահատում է իրականությունը ասելով, որ այսօր կհաղթեր ավելի բարձր տոկոսներով․ «Կարծում եմ, որ վարչապետը մի քիչ գուցե իրականությունը նրան կշռադատված չեն ներկայացրել և նրա պատկերացումները թյուր են»։

Պարոն Բաբաջանյանը նուրբ ակնարկով վարչապետին հասկացնում է, որ վարկանիշ ստուգելու համար դեռ շատ շուտ է, դեռ միայն նոր են հայտարարել տնտեսական հեղափոխության մասին։

«Շոշափելի էսպես քայլեր դեռևս չեն նշմարվել, առաջիկա քառօրյայում նույնիսկ չեն նշմարվել կառավարության կառուցվածքի նախագիծը»,- ասում է Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը հայտարարում է, որ ժողովուրդն արագ արդյունքներ է սպասում իշխանությունից, և իշխանությունը պետք է ականջալուր լինի նրա նույնիսկ չհիմնավորված սպասումներին։

Մհեր Արշակյան