ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին
Քաղաքականություն
13.03.2019 | 21:37ՄԱԿ-ում մարտի 12-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովը կազմակերպվել էր Նյու Յորքում մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում և նվիրված էր ֆրանկոֆոն երկրներում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների դերակատարության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում Զ․ Բաթոյանը մտքեր փոխանակեց նաև Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովը 2020թ․ հյուրընկալող երկրի՝ Թունիսի Կանանց, ընտանիքի, երեխաների և տարեցների հարցերով նախարար Նազիհա Լաաբիդիի հետ»։