Քաղաքին վերաբերող խնդիրները չպետք է մեկ անձից, նրա ճաշակից կախված լինեն. կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հինը քանդելու և նորը կառուցելու որոշումներ կայացնելու հարցում փոփոխություններ են պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը՝ անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող ԿԳՆ նախկին շենքի ապամոնտաժմանը:

«Երկար տարիներ գոյություն ունեցող կառուցվածքը չի աշխատում: Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքներում գլխավոր ճարտարապետ հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Պետք է այնպես անել, որ քաղաքին վերաբերող կարևոր խնդիրները մեկ մարդուց, նրա անձնական կարծիքից կամ ճաշակից կախված չլինեն»,- ընդգծեց ճարտարապետը:

Նրա խոսքով՝ շենքը քանդելու և փոխարենը նոր բան կառուցելու նախագիծ Ճարտարապետների միության որակավորման հանձնաժողով չի ներկայացվել, հետևաբար՝ արտոնագիր չի ստացել:

Ըստ այդմ՝ Հրաչյա Պողոսյանը կարծում է, որ նման նախագիծ գոյություն չունի: «Իհարկե՝ արժեք էր, չէր կարելի քանդել: Բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ նման խնդիրների դեպքում հանրությունը, ինչպես նաև Ճարտարապետների միությունն իմանում է այն ժամանակ, երբ քանդման գործողությունն արդեն իրականացվում է: Ես, օրինակ, ֆեյսբուքից եմ տեղեկացել այդ մասին»,- նշեց Հրաչյա Պողոսյանը։

Անդրադառնալով նաև նախկին «Սևան» հյուրանոցի շենքի քանդմանը՝ ճարտարապետը նշեց, որ հյուրանոցի շենքին վերաբերող նախագիծը ևս պետք է լայնորեն քննարկվի:

«Ես ենթադրում եմ, որ լոնդոնաբնակ բարերար Վաչե Մանուկյանը, որը գնել էր «Սևան» հյուրանոցի շենքը, գնել է նաև Խորենացի 13 հասցեում գտնվող շենքը»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:

Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով էլ՝ քաղաքում յուրաքանչյուր նոր բան պետք է հիմնված լինի գլխավոր հատակագծի վրա, ոչ թե որևէ մեկի քմահաճույքի:

«Ցավոք՝ օրենքները մեզ մոտ ընտրովի են օգտագործվում: Կորցնում ենք, հետո՝ փոշմանում: Եթե մենք շարունակենք անփույթ լինել, Երևանն անդեմ մի բան կդառնա։ Պետք է եղածի վրա կառուցենք։ Եղածը զարգացնենք և պահպանենք»,- նշեց Հաղթանակ Շահումյանը:

Նկարչին զարմացնում է, որ Հանրային խորհուրդն ու քաղաքապետարանն այս օրերին լռում են: Ըստ նրա՝ շենքն ի սկզբանե եղել է հուշարձանների ցանկում, բայց հետո հանվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան