Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական ընդդիմության մոտեցումը իրանցիների մոտ հարցեր է առաջացնում․ Արման Նավասարդյան

Լուրեր

12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
Բոլորը

Հայաստանում այսօր շատ ուժեղ ռևանշիստական կոմպանիա է ընթանում հեղափոխության և այսօրվա վիճակի դեմ, սա հակահեղափոխական պրոպագանդա է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ այդ հակահեղափոխական պրոպագանդայի հեղինակներին հետաքրքրում է հետևյալ հարցը՝ արդյոք ամերիկյան ազդեցությունը կարո՞ղ է փոխել արտաքին քաղաքականության մեջ Իրանի նկատմամբ վերաբերմունքը, ինչին ի պատասխան ասվել է, որ մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, և այն երրորդ երկրի դեմ չի ընթանալու։

Ըստ Նավասարդյանի՝  ի տարբերություն հակաիշխանական պրոպագանդայի՝ Իրանն Արցախի հարցով ունի մտահոգություններ․ այդ պետությանը մտահոգում է սահմանի երկայնքով պատերազմի վերսկսման հավանականությունը, ինչի մասին անընդհատ գրում են Հայաստանում քննադատները և կարելի է ասել՝ այստեղ նրանց մատը խառն է:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական ընդդիմության մոտեցումը իրանցիների մոտ հարցեր է առաջացնում»,-ընդգծում է դիվանագետը՝ նշելով, որ տարածքների հնարավոր զիջման և ռազմական գործողությունների վերականգնման մասին հայտարարությունների հետ կապված հարցերն Իրանում բնական են. «Բնականաբար, դա կապված է Իրանի անվտանգության խնդրի հետ, և սա չի կարող նրանց չմտահոգել: Ռազմական գործողությունների մասին ցանկացած հայտարարություն Իրանում մտահոգություն է հարուցում՝ անկախ այն հանգամանքից, դա բխում է Բաքվից, թե՞ Երևանից կատարված հայտարարությունից»:

Նավասարդյանը նաև շեշտեց, որ իրանցիներին հետաքրքրում է նաև Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացը, ինչպես նաև Հայաստանի և Նախիջևանի սահմանին փոփոխությունները: «Նախկինում առաջարկված Մադրիդյան սկզբունքները և Լավրովի ծրագիրը, բնականաբար, մեզ համար ընդունելի լինել չեն կարող: Մեր դիրքորոշումը պետք է բխի այս մոտեցումից»,- ասաց նա:

Խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին, Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ դրանք այն բարձրության վրա չեն,  ինչպես որ այսքան ժամանակ ներկայացվել է և դրա պատճառներից մեկը ավարտին չհասած Հյուսիս-հարավ ճանապարհն է։

«Հովիկ Աբրահամյանը մի կտոր սարքեց իր համար, որ Արտաշատից գնա գա 200 կմ/ժ արագությամբ, մնացածը չկա, իսկ ամենածանր մասը մինչև Մեղրի ճանապարհն է: Շատ ծանր ռելիեֆ է, այնտեղ լեռներ են, թունելներ, այդ հատվածի արժողությունը 4 մլրդ դոլար է։ Ճանապարհի այդ հատվածը հնարավոր է կառուցել, եթե Իրանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ տարվեն Չինաստանի հետ, որը «Մետաքսի մեծ ճանապարհ» ծրագիրն իրականություն դարձնելու համար մինչև 2035 թվականը պատրաստվում է 6 տրիլիոն դոլար ներդնել»,- նշեց  Նավասարդյանը:

Աղավնի Սուքիասյան