Թիվ 162 դպրոցի տնօրենի թեկնածուն միության տնօրե՞ն. «Հրապարակ» 

Լուրեր

01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում այսօր նոր տնօրեն կընտրեն: Տնօրենի թափուր տեղի համար հայտա­րարված մրցույթը տեղի կունենա ժամը 13:00-ին, միակ հավակնորդը դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանն է: Հիշեցնենք, որ այս դպրոցի նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ երկու ամիս առաջ նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Լիլիա Պողոսյանը, ի դեպ, Ստեփանյանի մտերիմներից է, ունի 24 տարվա մանկավարժական ստաժ, հա­վաստագիր, շուրջ 18 տարի աշխատել է որպես փոխտնօրեն: Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այլ հայտեր էլ ներկայաց­վեին, դպրոցի խորհուրդը նրան էր ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նշենք, որ տնօրենի հավակնորդը մրցույթում բանավոր ներկայացնում է դպրոցի զար­գացման իր ծրագիրը: Տնօրենն ընտրվում է կրթական հաստատության կոլեգիալ կառավարող մարմնի՝ խորհրդի կողմից, փակ քվեարկությամբ, խորհրդի անդամ­ների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ: 10 աշխատանքային օրվա ընթացքում տնօրենի պաշտոնին հավակնող հաղթած թեկնածուի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Նկատենք, որ թեեւ մրցույթն այսօր պետք է տեղի ունենա, սակայն «Դպրոց-կենտրոնների միավորում իրա­վաբանական անձանց միության» կայքում Լիլիա Պողոսյանը ներկայացված է ոչ թե որպես տնօրենի պաշտոնակատար, այլ տնօրեն»:

 

Ավելի մանրամասն`«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում: