«Ափսոսելը քիչ է»․ քաղաքագետը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման շուրջ ՌԴ և ԱՄՆ արձագանքի մասին

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

 

«Ես շատ զարմացած եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն չկարողացան այնպես խոսել Ադրբեջանի հետ, որ հետ կանգնի իր որոշումից»,- այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը։

«Ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանում դեմ են, որ մեզ մոտ ժողովրդավարության հետ կապված ԵԱՀԿ-ի գրասենյակը թրեյնինգներ իրականացնի»,- ասաց քաղաքագետը։

Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանի այս քայլը պայմանավորված է Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարմամբ. «Տասը տարի առաջ անհնար կլիներ, որ Ադրբեջանը նման լկտի ձևով պահեր իրեն, բայց զարմացած եմ մեր դիվանագիտությունից․ կարծում եմ՝ մի փոքր ավելի դինամիկ պետք է լինեն, կանխարգելիչ քայլեր պետք է անեն: ՀՀ արտգործնախարարը գնաց Մոսկվա Մամեդյարովի հետ հանդիպման, Ռուսաստանը նախաձեռնեց, մենք գնացինք, և դա բերեց նրան, որ Ադրբեջանն ավելի լկտիացավ ։ Ես չեմ բացառում, որ պետք չէր գնալ »,- ասաց նա։

Ստեփան Գրիգորյանը տեսնում է նաև Հայաստանի պետական ինստիտուտների «դանդաղաշարժ» աշխատանքի խնդիրը․ «Ակնհայտ է, որ բոլոր եվրոպական երկրները մտահոգված են, բայց իրենց հետ պետք է աշխատես չէ՞, որ իրենք դատապարտեն Ադրբեջանին, ես համոզված չեմ, որ այդ պատշաճ աշխատանքը կատարվում է։ Միջազգային հանրությունը ֆիքսում է Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը։ Կարծում եմ՝ անգամ ՌԴ-ին դուր չի գա, որ Ադրբեջանն այնքան լկտիացել է, որ իր ռազմավարական դաշնակցի մոտ ինչ-որ գրասենյակ է փակում։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ լուրջ քայլ է, երբ դու այլ երկրում գրասենյակ ես փակում, վետոյի իրավունքը օգտագործում ես»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց 1996 թվականի հոկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վետոյի իրավունքի օգտագործումը՝ հակաարցախյան զեկույցի ընդունման ժամանակ, ինչին հաջորդել է ԵԱՀԿ անդամ երկրների կոշտ քննադատությունը։ «Եթե դու ամբողջ աշխարհի դեմ ես դուրս գալիս, նույնիսկ եթե ճիշտ ես, կորուստ ես ունենում, հիմա ամբողջ աշխարհի դեմ դուրս եկավ Ադրբեջանը, պետք է օգտագործես, անընդհատ դրա մասին խոսես»,- ասաց նա։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի նախագահը միջազգային բոլոր հարթակներում պետք է խոսի ԵԱՀԿ երևանյանի գրասենյակի փակման մասին։