Նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու. Արարատ Միրզոյանը՝ դեսպանին

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:

«Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով:

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու եւ այն նոր մակարդակի բարձրացնելու:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Ստեֆանո Լազարոտոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրան: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը` դեսպանը կարեւորել է միջազգային հարթակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը:

Կողմերը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում, անհրաժեշտ են համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:

Զրուցակիցները վերահաստատել են համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը, անդրադարձել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման հարցերի շուրջ»,- ասված Է տարածված հաղորդագրությունում: