Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևում

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին:

 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու և սուսերամարտ.

 

«Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձևերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաև ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը:

 

Բոլորը տվյալ մարզաձևերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաև մարզական բախտը ժպտա:

 

Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին և լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ և մարզիչ կմեկնի մրցավայր: Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո, ամենամեծ մարզական միջոցառումն է:

 

Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ և մրցանակակիրներ»,- ասել է Ռազմիկ Ստեփանյանը: