Ընտրական հանցագործության համար ազատազրկել. ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել դատախազի և ՀՀ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երևան քաղաքի 159-րդ դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս և, ներկայացնելով նույնականացման քարտը, սահմանված կարգով գրանցվելուց և քվեարկելուց հետո հեռացել: Րոպեներ անց, սակայն, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադառնալով ընտրատեղամաս՝ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը: Սակայն տեխնիկական սարքն արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

 

Նշված հանցավոր արարքը կատարելու համար Հ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ 2017թ. ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Դատաքննության արդյունքում 2017թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով նշված անձը մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

 

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը մեղադրող դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. փետրվարի 1-ի որոշմամբ այն բավարարել է՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխելով՝ վերացրել Հ. Ղ.-ի   նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

 

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ: Քննության արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի ներկայացրած իրավական դիրքորոշումը և վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն հետևությունները, որ Հ. Ղ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով անտեսվել է կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, իսկ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման, հանցագործությունների կանխման նպատակների իրագործումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ռեալ ազատազրկման պատիժը կրելու պայմաններում, հետևաբար չկան նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու բավարար հիմքեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել մերժել պաշտպանի բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ամբաստանյալ Հ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

 

Որոշման պատճառաբանական մասում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «…Ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա»:

 

Այս դիրքորոշումն էր ընկած դեռևս 2017 թվականից ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ ընտրական հանցագործությունների համար նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատական ակտերը վերադաս դատական ատյանում բողոքարկելու պրակտիկայի հիմքում: ՀՀ Վճռաբեկ դատարանի այս որոշումը նախադեպային էական նշանակություն կարող է ունենալ նմանատիպ հանցագործությունների համար պատժողական առավել խիստ քաղաքականության իրացման համար: