Արամի 23-ի հարևանությամբ շինթույլտվությունը տրվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ․ Արմեն Աբրոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքի հարևանությամբ իրականացվող շինարարական թույլտվությունը քաղաքաշինական նորմերի խախտմամբ է տրվել՝ առանց Մշակույթի նախարարության համաձայնության: Հունվարի 14-ին հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նա նշեց, որ դեռևս 2018 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքի պատին կից եռահարկ կառուցապատման նպատակով «Հին Երևան» ծրագրի շրջանակում հողային աշխատանքներ են կատարվել, որի պատճառով վնասվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքին հարակից պատը:

«Մենք արձագանքեցինք «Հայաստանի փոքրիկ երգիչների» ահազանգին, դիմեցինք քաղաքապետարան, որպեսզի խնդիրը կարգավորելու համար միջոցներ ձեռնարկվեն: Նաև հայտնեցինք, որ տվյալ աշխատանքն անօրինական է կատարվել, որից հետո պահանջեցինք, որ փաստաթղթերը ներկայացնեն, քանի որ թույլտվությունը տրվել է առանց Մշակույթի նախարարության համաձայնության: Հետագայում՝ փաստաթղթերը վերցնելուց նաև պարզվել է, որ թույլտվությունը տրվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ»,- հավաստեց Մշակույթի նախարարության պաշտոնյան:

Մանրամասները՝ տեսանյութում: