2019թ. հունվարի 1-ից գազի գնի հետ կապված մեծ պարտքեր կարող ենք կուտակել. տնտեսագետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազի թեմայի հետ կապված որոշում չկա: Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 27-ին ունեցած հանդիպումը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ՝ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ասաց Փաշինյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Factor.am-ի հետ զրույցում մտահգություն հայտնեց՝ կապված գազի սակագնի բարձրացման և հայկական կողմի՝ պարտքեր կուտակելու հնարավորության հետ. «Շատ կարևոր էր, որ գոնե այս ամսվա ընթացքում կառավարությունը հայտարարեր, որ գնի շուրջ եկել ենք հստակ համաձայնության: Հակառակ դեպքում, մենք կարող ենք 2019 թվականի հունվարի 1-ից հետո պարտքեր կուտակել: Ռուսական կողմը, պայմանագրի համաձայն, կարող է գազ մատակարարել իր կողմից նախանշված գնով: Ենթադրենք՝ մեզ 2018 թվականի ընթացքում գազ են մատակարարել 150 դոլարով, ինքը կարող է հունվարի 1-ից մատակարարել 180-215 դոլարով, որի արդյունքում հայկական կողմը կկուտակի մեծ պարտքեր»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իշխանության լավատեսական մոտեցումներին, տնտեսագետը պատասխանեց. «Ինձ հույսեր կներշնչեին այդ հայտարարությունները, եթե իրենք նշեին, որ եկել ենք համաձայնության գազի գնի պահպանման շուրջ, թեկուզ համաձայնագիրը դեռ չի կնքվել: Հակառակ դեպքում, մենք կկանգնենք նույն խնդրի առաջ, ինչ 2011 թվականին, երբ հունվարի 1-ից հետո չունեինք գազի ներկրման գնի հետ կապված պայմանագիր, ինչի արդյունքում մինչև 2013 թվականը գազի գինը բնակչության համար մնաց նույնը, բայց ռուսական կողմն այդ ընթացքում գազի ներկրման գինը բարձրացրել էր, և դրա հետևանքով մենք 300 միլիոն դոլար պարտք կուտակեցինք»:

Ի դեպ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը վերջերս հայտարարում էր, որ բացառվում է, որ հունվարից հետո գազի սակագինը բարձրանա, իսկ երեկ արդեն նրա գնահատականն ավելի մեղմ էր. «Չեմ կարծում, որ գազի գինը կթանկանա, բայց սպասենք բանակցություններին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Լիլիթ Շաբոյան