ԱԱԾ-ն պետք է հրաժարվի КГБ-ի գործելաոճից, այլապես կմտածենք, որ օգտագործվելու է որպես գործիք՝ ընդդիմադիրների և այլախոհների դեմ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

Երբ ծանոթացա, թե լրագրողների համար անցկացված սեմինարի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ի՞նչ խորհուրդներ է տվել լրագրողներին, թե ինչպես պահեն իրենց այլ երկրներում, դա ինձ համար շոկային էր: «Ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը. ձեռքբերումներ և բացթղումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Շոկային էր ոչ թե այն իմաստով, որ ԱԱԾ-ն կարող է նման բան առաջարկել, այլ շոկային էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կարող է նման բան առաջարկել: Անցած 30 տարիների ընթացքում, ցավոք, Ազգային անվտանգության ծառայությունն այդպես էլ չփոխվեց: ԱԱԾ-ն հանդիսանում է ЧК-ի (чрезвычайная комиссия-խմբ.) իրավահաջորդը, որը զբաղվում էր քաղաքական այլախոհների և քաղաքական ընդդիմադիրների դեմ պայքարով»,- հավելեց նա:

Իրավապաշտպանի կարծիքով՝ թավշյա հեղափոխության բովանդակային ցուցանիշներից մեկը պետք է հանդիսանա ԱԱԾ-ի վերափոխումն ու վերագնահատումը: «Պետք է հրապարակավ հայտարարեն, որ չեն կարող հանդիսանալ КГБ-ի իրավահաջորդը: Պետությունը պետք է հստակ պահանջ ներկայացնի՝ ԱԱԾ-ի բովանդակությունը փոխելու»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այժմյան ԱԱԾ-ն ավելի փակ է աշխատում, քան պաշտպանության նախարարությունը:

«Այս ծառայությունը մնաց անձեռնմխելի, որի մասին կարելի է փսփսոցով խոսել»,- ասաց Սաքունցը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն պետք է հրաժարվի КГБ-ի գործելաոճից, այլապես «մենք կմտածենք, որ ԱԱԾ-ն շարունակելու է օգտագործվել որպես գործիք քաղաքական ընդդիմադիրների և այլախոհների դեմ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում