Արցախում ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար. Արայիկ Հարությունյան

Լուրեր

11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին: Նա գրել է, որ այսօր Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Արայիկ Հարությունյանը նաև հայտարարել է, որ 2021թ.-ի Արցախի պետական բյուջեի միջոցները թույլ կտան հանրապետությունում նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը:

Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել ենք «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաև հստակեցրել ենք խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով: Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի պահանջները և, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաև համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին:

Ուզում եմ վստահեցնել, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը, և համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի և թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել, բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժին