«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը կարող է խթան հանդիսանալ Հայաստանում մշակութային կյանքը մեծ թափով զարգացնելու գործում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ս. թ. դեկտեմբերի 15-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում միջոցառմամբ տրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, դեսպաններ, հյուպատոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան մշակութային կազմակերպություններից:

Միջոցառման շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը և համակարգող Զաբել Մանուկյանն անդրադարձան գրասենյակի այս տարվա աշխատանքներին, ներկայացրեցին առաջին հաջողության պատմությունը՝ «Փոքր թատրոնի» մասնակցությամբ «ImPArt» ծրագիրը, քննարկվեցին 2019 թվականի ծրագրերն ու հեռանկարները։ Միջոցառման հատուկ հյուրն էր Սլովենիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի ղեկավար Մատեյա Լազարը, ով իր փորձով և խորհուրդներով կիսվեց ներկաների հետ։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը ողջունելով ներկաներին, անդրադարձավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի իրականացման նախապատմությանը: Նախարարի տեղակալը նշեց. «ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ գործում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում` նպաստելով արվեստագետների և ոլորտի կազմակերպությունների շրջանում ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և աջակցելով ծրագրի հայտերի ներկայացման գործընթացին: Քանի որ ծրագիրը բացառիկ է իր ընձեռած հնարավորություններով և կարող է խթան հանդիսանալ Հայաստանում մշակութային կյանքը մեծ թափով զարգացնելու գործում, ուստի մշակութային և ստեղծարար ոլորտի ՀԿ-ներին և շահագրգիռ այլ կազմակերպություններին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն»:

Գրասենյակի և ծրագրի մասին խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության մշակույթի պատասխանատու Վարդուհի Սարգսյանը։ Միջոցառումն ուղեկցվում էր հայաստանյան երաժիշտների կատարումներով։ Երաժշտական ելույթներով հանդես եկան «Շողակն ֆոլք» անսամբլը, Իջևանի «Ավանդույթ» երաժշտական դպրոցի սաները և «Աստղիկներ» մշակութային կենտրոնի երգչախմբերը. Եվրամիության հիմնը ներկայացվեց հայկական ավանդական երաժշտական նվագարաններով և փոքրիկ երգիչների եգեցողությամբ։ Միջնադարյան հայկական պոեզիայի յուրահատուկ մատուցմամբ ներկայացավ «Տիեզերք բենդը»: Միջոցառումը եզրափակեց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը՝ «Չինար ես» երգի կոմիտասյան անզուգական կատարմամբ՝ ընդգծելով 2019-ին ամենահատկանշական մշակութային իրադարձությունների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների կարևորությունը