Միշտ պատրաստ ենք եղել տալ մաս-մաս և հերթով, Ադրբեջանն ուզել է ամբողջը և հիմա․ Արա Պապյանը չի հավատում Լուկաշենկոյին

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ

Պարոն Պապյան, Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ անսպասելի խոստովանություն է արել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը չի համաձայնել վերադարձնել  5 շրջանները, երբ ինքը ասել է՝«Սերժ տուր այդ հինգ շրջանները։ Ի՞նչ պատճառ կա, որ դրանք չես հանձնում, դրանք հո դատարկ-անմշակ են»։   Դուք այն գործիչներից եք, որոնք տարիներ շարունակ, և հատկապես ապրիլյան պատերազմից  հետո, հայտարարում էին, որ Երևանը դրան պատրաստ է։

-Լուկաշենկոյի ասածը հավատ չի ներշնչում, որովհետև իր բոլոր հարցազրույցների ժամանակ Սերժ Սարգսյանը հակառակն է պնդել։ Այսինքն՝ տարածքներ հանձնելու պատրաստակամությունը և Մադրիդյան սկզբունքները, որոնց  հիման վրա ընթացել են բանակցությունները, դրանց 3-րդ կետը հենց 7 շրջանի հանձնման մասին է։ Եվ ըստ տրամաբանության՝ եթե Սերժ Սարգսյանը նման մտքեր պետք է հայտներ, ապա ավելի ձեռնտու էր դրանք հնչեցնել հասարակության հետ քննարկումների ժամանակ, ինչը չի արվել։ Հետո, խիստ կասկածելի է ժամանակահատվածը, թե ինչո՞ւ է Լուկաշենկոն հիմա նման բաներ ասում։ Կարծեք՝ տպավորություն է, որ դրանով ուզում են աջակցել Հայաստանի նախկին, այլևս այս խորհրդարանական ընտրություններում պարտված իշխանություններին։ Կա շահագրգռվածության պահ, որն է՛լ ավելի է քչացնում հայտարարվածի վստահելիության աստիճանը։

-Մինչ այս Սերժ Սարգսյանին ռեաբիլիտացնելու որևէ միտում ՀԱՊԿ երկրների պետությունների ղեկավարները ցույց չեն տվել,  ինչո՞ւ պիտի հիմա անեին։

-Կարծում եմ՝ Հայաստանի նախկին իշխանությունները նրանց հավաստիացրել էին, որ այդ ամենը պարզապես քամի է, «և ընտրությունների ժամանակ կտեսնեք, թե ինչ մեծ աջակցություն ունենք ժողովրդի մեջ», ինչը չեղավ։ Ըստ իս՝ դա է տեղի ունեցել։ Ընտրությունները ցույց տվեցին, որ հետդարձ չկա։ Չմոռանանք, որ և՛ Լուկաշենկոն, և՛ Պուտինը երբևէ չեն ուզի, որ հայաստանյան իրադարձությունները դառնան նախօրինակ իրենց երկրների համար։

-Բայց միթե միայն հավաստիացնելով է, այդ պետությունները հետախուզություն չունե՞ն, գործակալներ, որ ոչ թե նախկին իշխանությունները, այլ իրենք հաղորդեին, որ հետդարձի շանս չկա։

-Ես խիստ կասկածում եմ, որ ունեն այդ տվյալները, որովհետև ռուսական դեսպանատները, որպես կանոն, գործում են իրենց ցանկալին ղեկավարությանը ցույց տալու սկզբունքով, և ոչ թե իրականությունը ցույց տալու, որով, ցավոք, մասնակիորեն վարակված են նաև մեր դեսպանատները։ Դա հին սովետական ախտ է, որից կորցնում են իրականության զգացողությունը։ Առավել ևս, ՀՀԿ-ն իր՝ Մոսկվային արված ուղերձներում մշտապես հավաստիացրել է, որ, չէ, այստեղ կա լուրջ ընդդիմություն նոր իշխանություններին։ Այնպես որ, ժամանակի առումով, սա դրանով էր պայմանավորված, թեև արդեն ուշացած է, գնացքը գնացել է։

-Մեր ԱԳՆ-ն նման դեպքերում ասում էր՝ քանի  դեռ որևէ դետալ համաձայնեցված չէ, ոչ մի բան համաձայնեցված չէ։

-Ճիշտ է, այդպես ասում էին, բայց կա նաև մյուս տեսակետը, որ գնալով ավելի է ընդգծվում եռանախագահների կողմից, և դա այն է, որ, եկեք, այն հարցերի շուրջ, որտեղ  չկա որևէ տարաձայնություն, դրանք իրականացնենք, հետո անցնենք այն հարցերին, որոնց շուրջ տարաձայնություն կա։ Բայց այստեղ միայն Սերժի մեղքը չէ, պիտի ընդունենք, որ  ամենասկզբից, դեռևս Բիշքեկի զինադադարը  չկնքած՝«մենք միշտ բանակցել ենք տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով։ Հետո սա Քոչարյանն է ամրագրել տարբեր տարբերակներում, վերջնականը՝ Մադրիդյան սկզբունքներում, և Սերժը, ստանալով այդ ժառանգությունը, շարունակել է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ևս․ ինքը դեռ Արցախի հարցում հստակ չի արտահայտվել։ Ինքը դեռ 2 բան է ասել․ մեկը, որ առանց Հայաստանի, Արցախի և սփյուռքի կարծիքը հաշվի առնելու, որևէ խնդիր չի լուծվի։ Եվ ապա՝  ասել է ֆորմատի վերաբերյալ, որ Արցախը ևս պետք է մասնակցի։ Վերջինը բոլորն են ասել, և դա էական չէ, որովհետև առաջ, երբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները գալիս, ձևական  նստում էին, սա ինչ-որ բան փոխո՞ւմ էր։ Այստեղ սկզբունքի հարցն է, և մեր կողմից միշտ պատրաստակամություն է եղել տարածքները հանձնելու։ Եվ չի իրականացվել, որովհետև Ադրբեջանը ուզում է ամբողջը և միանգամից։ Մենք պատրաստ ենք տալ մաս-մաս և հերթով։ Սա է ամբողջ տարբերությունը։ 3 նախագահները սա են ասել։ Նիկոլ Փաշինյանի դեպքում, կրկնում եմ, ինքը համարյա բան չի ասել։ Ինքը ասում է՝ ոչինչ չի փոխվում։ Եթե ոչինչ չի փոխվում, ենթադրում եմ, որ նաև սա չի փոխվում։ Կրկնում եմ՝ միակ բանը, որ ի տարբերություն մյուս 3-ի,   ասել է Նիկոլ Փաշինյանը, Արցախ-Հայաստան-սփյուռք կարծիքը հարցնելն է, թեև չեմ պատկերացնում, թե ինչ կերպ պետք է իրականացվի այդ՝ կարծիք արտահայտելը։ Հասկանալի չէ՝ Արցախի կողմից ո՞վ պետք է արտահայտի կարծիք, առավել ևս՝ Սփյուռքից ո՞վ է լինելու։ Եվ անգամ՝ Հայաստանի դեպքում հայտնի չէ։ Օրինակ՝ եթե Փաշինյանը որևէ հարց մտցնի խորհրդարան, ունենալով այս ճնշող ազդեցությունը ԱԺ-ի վրա, խորհրդարանը կտա համաձայնություն։ Այդ դեպքում արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանը համաձայն է։

-Լուկաշենկոն ասել է նաև, որ եթե Հայաստանը տար, ապա Ադրբեջանը արդեն մտած կլիներ ՀԱՊԿ և ԵՏՄ։

-Իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ, որ ՌԴ-ի հիմնական խնդիրն այսօր այլևս Հայաստանը չէ և նպատակն է Ադրբեջանին մտցնել տարբեր ռուսական կառույցների մեջ։ Եվ միակ բանը, որով կարող են շահագրգռել Ադրբեջանին, Ղարաբաղն է։ Եվ դա էլ փորձում էին անել, իսկ դրա դիմաց պետք է վճարեր Հայաստանը, շահեր՝ Ռուսաստանը։ Եվ, եթե եղել է, ինչպես Լուկաշենկոն է ասում, ապա ի պատիվ Սերժ Սարգսյանի, պիտի ասեմ, որ հաստատակամ է գտնվել և չի զիջել։ Եթե այդպես եղել է։ Եվ հիմա էլ այս նույնն ակնկալում ենք Փաշինյանից, որ որևէ ճնշման չենթարկվի և վետո դնի։

-Նախկինում անվերապահորեն աջակցում էիք Փաշինյանին։ Ձեր խոսքից, մի տեսակ, ընդդիմադիր հնչերանգներ են զգացվում հիմա, երբ «Սասնա ծռերը» ԱԺ չանցան։

-Դրանից առաջ․ առաջին անգամ շատ հստակ իմ անհամաձայնությունը հայտնել եմ Հունան Պողոսյանի նշանակումից հետո։ Ես դա համարել եմ լուրջ սխալ և դավաճանություն հեղափոխության արժեքներին։ Ի վերջո, չի կարելի  «Գեստապոյի»  պետի տեղակալին նշանակել։ Ու այնքան սուրբ են ներկայացնում ոստիկանությանը․․․ եղբա՛յր, դա գործիք ու մահակ է եղել հանցավոր ռեժիմի ձեռքում։ Եթե ռեժիմը հանցավոր է եղել, ո՞նց կարող էր իր ձեռքի մահակը լինել ոչ հանցավոր։ Այս մարդիկ խրախուսվել են, փաստորեն, և դա շատ վատ հետևանքներ է ունենալու։ Եվ դրա համար, հաշվի առնելով, որ այսօր քաղաքացիական դաշտն ամայացված է, ես իմ պարտքն եմ համարում հնչեցնել քննադատական մտքեր այն ամենի մասին, ինչ արժանի է քննադատության։ Որովհետև բոլորը գնացել-խցկվել են պառլամենտում, նման քննադատություն հնչեցնող մարդ չմնաց։ Եվ ռիսկ չեն անում խոսել։ Սա ինձ շատ է մտահոգում։

-Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն շնորհավորում Փաշինյանին, հայտարարեց, թե հարցը նույնն է, ինչ կինը տղամարդուն ասի՝ դու ինձ սիրո՞ւմ ես։ Ինչո՞ւ այսքան կոպիտ։

-Միջպետական հարաբերություններին վերաբերող ցանկացած նման համեմատություն բերել-հանգեցնել միջսեռային-ընտանեկան բաներին՝ ընդունելի չէ։ Հետո՝ դերերի բաշխումն էլ (ՌԴ-ն՝ տղամարդ, Հայաստանը՝ կին) հասկանալի չէ․․․ ով, ով է։ Եթե ընդունում ենք սեռերի հավասարությունը, խնդիր չունենք, բայց չի կարելի նման բաներ ասել։ Եվ գիտեք՝ բառապաշարը որոշակի դրսևորում է վերաբերմունքի, և դրանից զգացվում է Հաաստանի նկատմամբ և՛ նեղացածություն, և՛մի տեսակ արհամարհանք։ Սրանից տուժելու է Ռուսաստանը, որովհետև նման ձևակերպումները պատիվ չեն բերում ՌԴ-ին, և հայ ժողովրդի մեջ կաթիլ առ կաթիլ այդ անբուժելի ռուսասիրությունը դուրս է գալիս։ Եվ հիմնական  «բժիշկները» հենց ռուսներն են։

Անի Սահակյան