Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել

Լուրեր

24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
Բոլորը

Սերբիայի իշխանությունները երկրի քաղաքացիություն են շնորհել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկրորդ որդուն՝ Ալի Կադիրովին։ Այդ մասին որոշումը Սերբիայի «Պետական տեղեկագրում» հայտնաբերել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ՖԲԿ), գրում է  Meduza-ն։

Ալի Կադիրովը սերբական անձնագիր է ստացել 2025 թվականի հուլիսին, երբ 18 տարեկան էր։ Փաստաթուղթը նրան տրամադրվել է «հատուկ ծառայությունների համար»՝ Ալի Մուսաև հորինված անունով։ Այդ անունով նա ունի նաև գաղտնի ռուսական անձնագիր, որով, ըստ ՖԲԿ-ի տվյալների, Կադիրով կրտսերն արդեն երկար տարիներ մասնավոր ինքնաթիռներով մեկնում է արտերկիր։

Հիմնադրամի տեղեկություններով՝ Սերբիայի իշխանությունները երկրի անձնագրեր են տրամադրել նաև «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ղեկավար Նիկոլայ Կոլեսովին և նրա հարազատներին, Ֆյոդոր Եմելյանենկոյին՝ MMA մարտիկ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ և Վլադիմիր Պուտինի վստահված անձ, Մուսլիմ Ամիրասլանովին՝ «Եդինայա Ռոսիայի» մեկ այլ անդամ և Մախաչկալայի քաղաքային դումայի պատգամավոր։

ՖԲԿ-ն դիմում է ներկայացրել Սերբիայի իշխանություններին՝ պահանջելով զրկել Կադիրովի որդուն սերբական անձնագրից։

Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Սերբիան դարձել է ռուսաստանցիների տեղափոխության հանրաճանաչ ուղղություններից մեկը։ Սերբիայի անձնագիրը հնարավորություն է տալիս առանց վիզայի մեկնել Ռուսաստան և Եվրամիության երկրներ։

2026 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Սերբիայի քաղաքացիություն է ստացել Յակուբ Զակրիևը՝ Չեչնիայի գյուղատնտեսության նախկին նախարարը, հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդին և ազգայնացված «Danone Russia» ընկերության գլխավոր տնօրենը։ Այս մասին ԶԼՄ-ների հրապարակումներից կարճ ժամանակ անց Սերբիայի իշխանությունները չեղարկել էին  Զակրիևին քաղաքացիություն շնորհելու որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի