Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը

Լուրեր

17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 17-ին ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հատկապես պաշտպանության ոլորտում համագործակցությունն ակտիվ զարգացել է։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումներին ու օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցեր։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացմանը։

Հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։

Պատգամավոր Արեգա Հովսեփյանն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, խոսել բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացման կարևորությունից։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական ու բարեկամական հարաբերություններ։ Թ. Արմսթրոնգ Չանգսանի խոսքով Հնդկաստանի և Հայաստանի միջև վերջին տարիներին զարգացել է, մասնավորապես, պաշտպանության ոլորտում գործակցությունը։

Ժողովրդավարության տիրույթում հիմնահարցերի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի իրավական փորձին Սահմանադրության բարեփոխումների սահմանափակումների հետ կապված, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծին։

Քննարկվել են առողջապահության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։