Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել

Լուրեր

17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
Բոլորը

Ֆրանսիան երեքշաբթի պատրաստվում է նոր բողոքի ցույցերի․ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել՝ պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Մինչ այս, կառավարությունը փորձում է մեղմել լարվածությունը, իսկ ցույցերը շարունակում են ցնցել երկիրը։ Այս մասին հայտնում է AFP-ն, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Ֆրանսիայի պետական հատվածի 5,8 միլիոն աշխատակիցներին կոչ է արվել միանալ բողոքի ակցիաներին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ բանակցությունները չեն բավարարել արհմիություններին։ Վերջինները դեռ անցյալ շաբաթվանից պահանջում էին բոլոր պետական ծառայողների աշխատավարձերի համընդհանուր բարձրացում՝ մասնավոր հատվածի աշխատողների նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո։

Երեքշաբթի պետական հատվածում հայտարարված համազգային միասնական գործողությունների և գործադուլների երրորդ օրն է լինելու սեպտեմբերից ի վեր։ Նախորդը տեղի էր ունեցել այս ամսվա սկզբին, երբ հարյուր հազարավոր աշխատողներ դուրս էին եկել փողոցներ, իսկ որոշ քաղաքներում բախումների ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել։

Լըկորնյուի կազմակերպած հանդիպումից հետո գործադուլին միանալու կոչին ավելի շատ արհմիություններ են միացել։ Արհմիությունների ներկայացուցիչները հանդիպումից հետո հայտարարել են, որ առաջարկվող միջոցառումները չեն լուծում աշխատավարձերի հետ կապված իրավիճակի հրատապ խնդիրները։

Փարիզում հիմնական հանրահավաքը նախատեսված է սկսել տեղի ժամանակով 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 17։00-ին), իսկ երկրի տարբեր շրջաններում նախատեսվում է անցկացնել տասնյակ այլ հավաքներ։

Ակնկալվում է, որ մայրաքաղաքում ցույցերին կմասնակցի 40-80 հազար, իսկ ամբողջ երկրում՝ 220-300 հազար մարդ, AFP-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։

Եվրամիության մեծությամբ երկրորդ տնտեսություն ունեցող Ֆրանսիան արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ցնցվում է ավագ դպրոցների շրջափակումներից և կենսապահովման ծախսերի թանկացման դեմ բողոքի ցույցերից։ Իրավիճակն ավելի է սրվում՝ հաշվի առնելով հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները և իշխանության գալու ծայրահեղ աջ ուժերի ձգտումները։

Երիտասարդական արհմիութենական կազմակերպությունները և «Դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստները նույնպես մտադիր են միանալ առաջիկա ցույցերին։ Դրանք հաջորդում են շաբաթավերջին անցկացված բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները դժգոհություն էին հայտնում տարբեր հարցերի, այդ թվում՝ գնաճի և ոստիկանության մասին առաջարկվող օրենքի կապակցությամբ։

Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել Փարիզի մի շարք դպրոցների և համալսարանների հարակից տարածքներում չարտոնված հավաքների անցկացման նկատմամբ։ Բացի այդ, ժամանակավորապես արգելվել է ճայթուկների վաճառքը՝ ցույցերի ընթացքում հնարավոր բռնությունների մտավախության պատճառով։

Բողոքի ակցիաները տեղի են ունենում նաև  այն ժամանակ, երբ Ֆրանսիան փորձում է ընդունել 2027 թվականի պետական բյուջեն՝ բյուջեի պակասուրդը կրճատելու ճնշման պայմաններում։

Պետական հատվածի աշխատակիցները նպատակ ունեն ճնշում գործադրել կառավարության վրա՝ պահանջելով վերականգնել հիմնական աշխատավարձի հաշվարկման համար օգտագործվող աշխատավարձային սանդղակի գործակցի սառեցման դադարեցումը։ Կառավարությունն իր բյուջեի նախագծում չորրորդ տարին անընդմեջ բացառել է աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը։

Սա անընդունելի է արհմիությունների համար, որոնք գնահատում են, որ 2017 թվականից ի վեր պետական ծառայողների գնողունակությունը նվազել է 16 տոկոսով։ Գնաճի պայմաններում ավելի ու ավելի շատ պետական ծառայողներ հայտնվում են նվազագույն աշխատավարձի մակարդակին կամ դրան շատ մոտ վարձատրության պայմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի