Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական թիմում բազմակարծություն կա, և ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ արտահայտած տեսակետը խնդրահարույց չէ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի հոդվածին։

Հարցին՝ արդյոք թիմում եղել են մարդիկ, որոնք չեն կիսում ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի հնարավորությունը, Հակոբյանը պատասխանեց, որ ՔՊ-ում տարբեր տեսակետների արտահայտումը բնական է, և որևէ դիրքորոշում վերևից չի թելադրվում։

«Մեր թիմը հայտնի է նաև բազմակարծությամբ և տարբեր տեսակետների արտահայտմամբ։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինչ-որ տեսակետ է վերևից թելադրվում, և բոլորը պետք է կրկնեն նույն բանը: Եվ բնականաբար, նա իր տեսակետն է հայտնել, իր պատկերացումն է բարձրաձայնել, քննարկման է հրավիրել նաև մարդկանց՝ էդ տեսակետը կիսելու կամ քննադատելու համար: Նորմալ է»,- ասաց Հակոբյանը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ հենց այդ դիրքորոշումն է եղել Արմեն Գրիգորյանի պաշտոնից հեռանալու պատճառը, պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, այն վարչապետի տիրույթում է, սակայն, իր կարծիքով, Գրիգորյանի տեսակետը հեռացման պատճառ չի եղել։ Հակոբյանը նշեց, որ Գրիգորյանի հոդվածում խնդրահարույց որևէ բան չի տեսնում, և ՔՊ-ում նման քննարկումներ նախկինում էլ են եղել։

«Եվրամիության վերաբերյալ մենք օրենք ենք ընդունել, տարբեր քննարկումներ ենք ունեցել, դա տեսակետ է, որը իրավունք ունի գոյանալու»,- ընդգծեց նա։

Հարցին, թե թիմում քանի՞ մարդ է կիսում Գրիգորյանի արտահայտած դիրքորոշումը, Հակոբյանը նշեց, որ այդ տեսակետը նորություն չէ, և ինքը չի հասկանում դրա շուրջ առաջացած զարմանքը։

«Եթե մեծամասնություն ունենար այդ կարծիքը, մենք էդ ուղիով կգնայինք: Մենք նախանշել ենք էն ուղին, որը նախանշել ենք, և տեսնում եք, որ շատ արագ ընթացքով գնում ենք մեր նպատակի հետևից»,- ասաց իշխանական պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ Գրիգորյանը շարունակում է մնալ իրենց կուսակցական գործընկերը, և չի կարելի նրան դիտարկել որպես ընդդիմադիր գործիչ։

«Մեր կուսակցական գործընկերն է, մեր լավ գործընկերն է, նաև այսօրվա խաղաղության գործընթացի գործիչ է, անդամ է, և չենք կարող էլի մենք նման բան ասել»,- նշել է Հասմիկ Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանն իր հոդվածում պնդել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը քաղաքական, աշխարհագրական և տնտեսական իրողությունների պայմաններում անիրատեսական է։ Նրա գնահատմամբ՝ այդ նպատակին հասնելու փորձերը ոչ թե կնվազեցնեն, այլ կխորացնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ միաժամանակ սահմանափակելով արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունները։ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների հետ՝ առանց անդամակցությունը դարձնելու արտաքին քաղաքականության նպատակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան