Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին, կալանքի որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկային, հիվանդությունների և կալանքի անհամատեղելիության նոր կարգավորումներին, ինչպես նաև ՌԴ-ից նախկին պաշտոնյաների արտահանձնման հարցերին։

Լրագրողի հարցին՝ արդյոք Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի խոչընդոտում դատական իշխանության անկախությանը, նախարարը պատասխանեց, որ հարցադրումն ի սկզբանե սխալ է։

«Մենք դատավորների հետ կապված կարգապահական վարույթներ չենք հարուցում այն պատճառով, որ նրանք քննում են ինչ-որ մեկի գործը։ Տվյալ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է ինքնաբացարկ հայտնելու հիմքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու համար»,- նշեց նա։

Գալյանը շեշտեց, որ նույն հիմքով վարույթներ են նախաձեռնվել նաև այլ դատավորների նկատմամբ, որոնք որևէ առնչություն չունեն հոգևորականների կամ քաղաքական հնչեղություն ունեցող գործերի հետ․ «Խնդիրը եկեղեցականները կամ կոնկրետ գործերը չեն, խնդիրը դատավորի վարքագիծն է։ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու արդարադատությունից խուսափող անձանց պատասխանատվության կանչելու հարցում, իսկ որոշողը Բարձրագույն դատական խորհուրդն է»։

Անդրադառնալով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննադատություններին՝ նախարարը նշեց, որ նախարարությունը կալանք ընտրող կամ միջնորդող մարմին չէ, սակայն շահագրգռված է, որպեսզի այն կիրառվի բացառիկ դեպքերում, քանի որ ՔԿՀ-ների տեղերն անսահմանափակ չեն։

«Կառավարության 825-Ն որոշումը, որը սահմանում է պատժի կամ կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների ցանկը, Առողջապահության նախարարության հետ համատեղ վերանայվում է։ Շուտով կընդունվի նոր որոշում, որը մեխանիզմն ավելի ճկուն կդարձնի։ ՔԿՀ-ների բժշկական սպասարկումը վաղուց առանձնացվել է Արդարադատության նախարարությունից և հանձնվել Առողջապահության նախարարությանը («Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ)։ Ոլորտում առկա է ակնհայտ առաջընթաց՝ դեղորայքային ապահովման, արագ արձագանքման և հիվանդանոցային պայմանների բարելավման մասով»։

Հարցին, թե արդյոք կալանքը շարունակում է մնալ հիմնական միջոց՝ հաշվի առնելով նախկինում ՄԻՊ-ի ահազանգն այն մասին, որ կալանավորների թիվը հավասարվել էր դատապարտյալներին, Սրբուհի Գալյանը հակադարձեց՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով․ «Միայն տնային կալանքի և վարչական վերահսկողության տակ գտնվող անձանց թիվն այս պահին անցնում է 3000-ը։ Դրան գումարվում են նաև գրավն ու չհեռանալու մասին ստորագրությունը, ինչը փաստում է, որ ազատազրկման հետ չկապված միջոցներն անհամեմատ ավելի շատ են կիրառվում։ Եթե նախկինում շուրջ 5 տարի շարունակ կալանավորվածների և դատապարտյալների թիվը հավասար էր, ապա նախորդ և ընթացիկ տարում դատապարտյալների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է կալանավորներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան