Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում

Լուրեր

05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Բոլորը

Հանրապետական կուսակցությունը պարտվել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում՝ կորցնելով վերահսկողությունը թե՛ Սենատի, թե՛ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենս իր X-ի իր միկրոբլոգում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ Նախագահն ինքը երեկ երեկոյան ընդունել է դա»,- գրել է Վենսը։ Նրա խոսքով՝ ընտրությունների գլխավոր խնդիրն այն էր, որ շատ մարդիկ, որոնք 2024 թվականին աջակցել էին Թրամփին և Վենսին, 2026-ին իրենց ձայնը տվել են դեմոկրատներին։

Վկայակոչելով անանուն սոցիոլոգին, որին Վենսը համարում է քաղաքական ոլորտի ամենախելացի մարդկանցից մեկը՝ փոխնախագահը ներկայացրել է չորս պայման, որոնց կատարման դեպքում հնարավոր կլիներ կրկին արժանանալ հիասթափված ընտրողների աջակցությանը։ Դրանք են՝ պատերազմի դադարեցումը, կյանքի թանկացման և գնաճի դեմ պայքարի վրա կենտրոնացումը, «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականության իրականացումը և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայումը։

Միևնույն ժամանակ Վենսը չի համարում, որ միգրացիոն քաղաքականությունը վճռորոշ նշանակություն է ունեցել ընտրողների որոշման հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված Իրանի դեմ պատերազմը մասամբ դարձել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառը։

«Իրանն իր դերն է ունեցել»,- The Wall Street Journal-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել էր նա։ Միևնույն ժամանակ Թրամփը խոստովանել էր, որ չի զղջում իր կայացրած որոշման համար։ «Ես ճիշտ եմ վարվել։ Նույնը կրկին կանեի»,- նշել էր նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ընտրողների շրջանում ամենամեծ դժգոհությունն առաջացրել է ոչ թե պատերազմը, այլ դրա հետևանքով նավթի գների աճը։ Իսկ հանրապետականների պարտության հիմնական պատճառը Թրամփը համարել էր քվեաթերթիկներում իր անվան բացակայությունը։ «Գլխավոր պատճառն այն է, որ իմ անունը քվեաթերթիկներում չկար»,- հավելել էր նա։

Ի դեպ, ավելի ուշ Թրամփը համաձանել էր  Ջեյ Դի Վենսի այն հայտարարության հետ, որ հանրապետականները միջանկյալ ընտրություններում պարտվել են Իրանում իրականացված ռազմական գործողության պատճառով։

«Կարծում եմ՝ դա մեծ մասամբ ճիշտ է, քանի որ բերեց բենզինի գները փոքր-ինչ, բայց կարճ ժամանակով բարձրացան»,- ասել էր նա՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել Վենսի հայտարարությունը։

Թրամփը նաև նշել էր, որ պատրաստ է ընդհանուր լեզու գտնել դեմոկրատների հետ, եթե նրանք «չցանկանան զբաղվել ապակառուցողական գործունեությամբ»։ Հակառակ դեպքում նախագահի ձեռքում կմնա վետոյի իրավունքը, ընդգծել էր նա։

ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի դեմ պատերազմը, իր կարծիքով, արժեր բոլոր ջանքերը և Սպիտակ տունը «այլընտրանք չուներ»։

Բացի այդ՝ Թրամփը հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում իմպիչմենթի հարցը։ «Ոչ, ոչ, ոչ, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում։ Կարծում եմ՝ եթե դեմոկրատները գնան այդ քայլին, դա կկործանի Դեմոկրատական կուսակցությունը, քանի որ կլինի  իմպիչմենթ առանց  որևէ հիմքի»,- ասել էր նա։

Նախնական տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը կորցրել է առնվազն յոթ տեղ Սենատում և 29 տեղ՝ Ներկայացուցիչների պալատում։ Միևնույն ժամանակ դեմոկրատներն արդեն ապահովել են մեծամասնություն երկու պալատներում էլ։

Հիմա Սենատում հանրապետականներն ունեն 44 տեղ, իսկ դեմոկրատները՝ 54։ Եվս երկու տեղի հարցը կլուծվի ձայների հետագա հաշվարկի արդյունքում։ Ներկայացուցիչների պալատում այս պահին ընտրված են համարվում 139 հանրապետական և 237 դեմոկրատ, իսկ մնացած 59 տեղերի բաշխումը դեռ պետք է որոշվի։ Համեմատության համար  2020 թվականի Սենատի ընտրությունների արդյունքներով հանրապետականները ստացել էին 50 տեղ, դեմոկրատները՝ 48, իսկ երկու տեղ զբաղեցրել էին անկախ թեկնածուները։ Նույն թվականին Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությունը ստացել էր 222, իսկ Դեմոկրատական կուսակցությունը՝ 213 տեղ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի