2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2027 թվականից կմեկնարկի «Ակադեմիական քաղաքում» ուսանողական կացարանների կառուցումը։ Այս մասին բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, կրթաթոշակների տրամադրման նոր համակարգը և բուհերի ֆինանսավորման մեխանիզմները։ Նախատեսվում է, որ սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները հնարավորություն կունենան կրթաթոշակ ստանալ ուսումնառության սկզբից, իսկ հետագայում դրա տրամադրումը կախված կլինի նաև առաջադիմությունից։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կոմիտեի և բուհերի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է բուհական համայնքի ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ:

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է հանրային քննարկման ներկայացված՝ բարձրագույն կրթության կազմակերպման և պետության կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգերի նախագծերի վրա՝ հորդորելով ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ։

«Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ վարչարարություն, պարզ ընթացակարգեր, թվայնացում և ուսանողակենտրոնություն։ Այս սկզբունքները պետք է ընկած լինեն բոլոր գործընթացների կազմակերպման հիմքում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով կրթաթոշակների հատկացման նոր համակարգի ներդրմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ դրա հիմնական նպատակներից է բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումը՝ հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողների համար։ Նախատեսվող մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից ուսումնառության հենց սկզբից։ Հետագա փուլերում կրթաթոշակի տրամադրումը փոխկապակցված կլինի ուսանողի առաջադիմության հետ։ Միաժամանակ, կարևորվել է ակադեմիական գերազանցության խրախուսման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Քննարկվել են նաև բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին` տեղեկացնելով, որ 2027 թվականից կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը։ Զուգահեռաբար շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև բարձրագույն կրթության համակարգի թվայնացման, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման, բուհերի միջազգային մրցունակության բարձրացման և այլ հարցեր: