Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային հարթակը՝ Binance-ը, հաստատել է, որ հետաքննում է անվտանգության հնարավոր խախտման դեպքը, որի հետևանքով վնասը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող է դառնալ կրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր գողությունը, գրում է DW-ն։

«Կարծես թե Binance-ի վրա հաքերային հարձակում է տեղի ունեցել»,- հայտարարել է ընկերության նախկին ղեկավար Չանպեն Չժաոն, որը շարունակում է մնալ դրա խոշոր բաժնետերերից մեկը։

Binance-ը հայտնել է, որ ձեռնարկել է միջոցներ՝ սառեցնելու հարձակման հետևանքով տուժած ակտիվները, և մինչ այժմ հայտնաբերել է շուրջ 3 միլիարդ դոլարի ակտիվներ։ Մնացած 3,3 միլիարդ դոլարի վերաբերյալ ընկերությունը տեղեկություններ չի տրամադրել։

«Binance-ը կփոխհատուցի հաքերային հարձակման հետևանքով առաջացած բոլոր վնասները»,- հայտարարել է ընկերության համահիմնադիր Յի Հեն՝ միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չներկայացնելով։

Նշվում է, որ ենթադրյալ հաքերային հարձակման արձագանքման շրջանակում սառեցվել է շուրջ 3 միլիարդ դոլարի ակտիվ։

«Հավաստիացնում ենք, որ օգտատերերի միջոցները լիովին ապահով են։ Անվտանգության մեր թիմերն անհետաձգելի կարգով ուսումնասիրում են միջադեպին առնչվող բոլոր տեղեկությունները։ Հաստատված տվյալների առկայության դեպքում մենք թարմացումներ կհրապարակենք Binance-ի պաշտոնական հաղորդակցման հարթակներում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Binance-ը նաև հայտնել է, որ նախնական հետաքննության համաձայն՝ անվտանգության միջադեպը կարող է կապված լինել DevOps ինժեների նոութբուքի կոտրման հետ։ Դա հարձակվողին հնարավորություն է տվել մուտք գործել ծառայողական կոնտեյներ և իրականացնել չարտոնված դուրսբերման գործարքներ։ Ընկերությունը հավելել է, որ առայժմ որևէ ապացույց չի հայտնաբերել այն մասին, որ արտահոսել են կրիպտոարժութային դրամապանակների մասնավոր բանալիները։

Ընկերությունը, որն օրական կրիպտոարժույթների առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն հարթակն է, կասեցրել է որոշակի ֆինանսական արտադրանքների առևտուրը։ Միևնույն ժամանակ, ակտիվների սառեցումն իրականացվել է հարթակից օգտվող կրիպտոարժութային ընկերությունների կողմից։ Tether-ի գործադիր տնօրեն Պաոլո Արդոինոյի խոսքով՝ ընկերությունը սառեցրել է իր USDT կրիպտոարժույթով շուրջ 1,6 միլիարդ դոլարի ակտիվներ, իսկ Circle-ի ղեկավար Ջերեմի Ալերը հայտնել է, որ սառեցվել է մոտ 800 միլիոն դոլարի USDC։

Հնարավոր հաքերային հարձակման լուրը հինգշաբթի երեկոյան հանգեցրել է բիթքոյնի արժեքի 3,2 տոկոս անկման՝ դրա գինը հասցնելով 79 հազար դոլարից ցածր մակարդակի։

Binance հարթակի հիմնադիր Չանպեն Չժաոն, որը 2017 թվականին հիմնադրել է ընկերությունը, հայտարարել է. «Որպես բաժնետեր՝ ակնկալում եմ, որ օգտատերերի բոլոր միջոցներն ամբողջությամբ կփոխհատուցվեն»։

2023 թվականին նա հրաժարական է տվել գործադիր տնօրենի պաշտոնից՝ այն բանից հետո, երբ իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ-ում ներկայացված՝ իր հարթակում փողերի լվացումը կանխելու պահանջները չկատարելու համար։ 2025 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ներում է շնորհել։ Չժաոն և Binance-ը կարևոր աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի հետ կապված կրիպտոարժութային նախագծերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի