Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում «ագրեսիվ» և «շտապողական» է որակել Հայաստանին առնչվող ԵՏՄ զեկույցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ասել, որ ապակառուցական է, նման արձագանքը կարելի է անվանել շտապողական, ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ դա փորձ է բոլոր ճիշտ թե սխալ միջոցներով հանրության ուշադրությունը թեքել խնդիրներից՝ պատասխանատվությունը ուրիշի վրա դնելով»,- հայտարարել է Զախարովան։

Նա ասել է, թե Մոսկվայի հասցեին Երևանի նոր մեղադրանքին չեն հետևել կառուցողական առաջարկներ կամ որոշումներ գլխավոր հարցի մասին, որը հուզում է ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև ԵՏՄ այլ երկրներին։

«Ուր է, ի վերջո, ինտեգրվում Հայաստանը։ Պարզ հարց է»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանին «մետրոպոլիա» անվանելու հետ կապված նա նշել է, որ ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, ՌԴ-ն իր պատմության ընթացքում բոլոր երկրներին «չի ընկալում որպես ռեսուրսների աղբյուր»։ Մոսկվան, ըստ Զախարովայի, բազմիցս դիտարկել է, որ Երևանից հնչում են «մանիպուլյացիաներ, այդ ամենն ուղեկցվում է հիվանդագին էմոցիաներով», և դա, ըստ նրա, կառուցվում է հայ հասրակության համար զգայուն թեմաների շուրջ։

«Մենք հասկանում ենք, որ դա հասցեգրված է Ռուսաստանին, որը մենք հաճախ են լսում Երևանից, իբր, ձգտում է Հայաստանին գուբերնիա դարձել։ Դա արվում է, կարծում եմ, պաշտոնական  Բրյուսելին դուր գալու համար»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխող շրջանակներն իրենց հետ զրույցներում ընդունում են ԵՄ-ին անդամակցության փորձերի անհեռանկարությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ զեկույցի մասին խոսելիս հայտարարել էր երկրում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձի նախապատրաստման մասին։

«Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձում են և փորձելու են օգտագործել Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի