Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Ազգային ժողովում TRIPP համաձայնագրի վերաբերյալ քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության այն թեզերին, թե նախագծում բացակայում է երաշխավորի ինստիտուտը։

Պատգամավոր Քնարիկ Հարությունյանy հետաքրքրվեց՝ արդյոք երրորդ կողմի երաշխավոր ներգրավելու առաջարկը չի սահմանափակի Հայաստանի ինքնիշխանությունը և երկրի անվտանգային ու տնտեսական պատասխանատվությունը չի տեղափոխի այլ պետության վրա։

«Արդյոք ընդդիմության այս խորհուրդը, այս խոսույթը, այսինքն՝ երաշխավորի ներմուծումը չի ենթադրում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից, և մեր երկրի անվտանգային, տնտեսական պատասխանատվությունը դրվում է երրորդ երկրի վրա»,- հարցրեց Հարությունյանը։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երաշխավորների անհրաժեշտության մասին խոսելիս պետք է հաշվի առնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմական փորձը։

«Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավոր, երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով․ ճշգրիտ այնտեղ, որտեղ եղել է երաշխավոր, վերջը եղել է աղետ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երաշխավորի ինստիտուտի վրա շեշտադրում անելը պատմական և ներկայիս իրողությունների սխալ ընկալման հետևանք է։

«Այդ երաշխավորի խոսույթը տանելը չիմացության հետևանք է, պատմության չիմացության հետևանք է, ընթացիկ իրողությունների չիմացության հետևանք է»,- հայտարարեց նա։

Վարչապետը որպես օրինակ հիշատակեց նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավորների հարցը՝ նշելով, որ այդ փորձը ևս ցույց է տալիս նման մեխանիզմների սահմանափակումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան