Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը:
65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը հանդես է եկել B խմբում և, երկամարտում հավաքելով 285 կգ (130+155), գրանցել է 11-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկում հայ ծանրորդը գրավել է 18-րդ տեղը (տեսանյութ):
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հյուսիսային Կորեան ներկայացնող Մյոնգ Ջին Պարկը, որի երկամարտի արդյունքն էր 331 կգ: Նա 1 կգ գերազանցել է երկրորդ տեղը գրաված թուրք Ֆուրկան Օզբեկին ու 3 կգ՝ բրոնզե մեդալակիր դարձած ամերիկացի Միլեր Մորիսին:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշային Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին:
Դավիթ Եղիազարյան

