Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը 2025 թվականի ամռանն էր միացել «Ուրարտուին»: Արզումանյանի գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրել է 45 հանդիպում ու տարել 21 հաղթանակ։
«Ուրարտուի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ֆրանսիսկո Կոմպանը:

