ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ 

Հարցին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։

Համաձայնագրի առանցքային դրույթներն են.

– ստեղծվելու է «TRIPP զարգացման ընկերություն»՝ Հայաստանի և ամերիկյան կողմի համատեղ ձեռնարկություն։ Առաջին փուլում ԱՄՆ կողմը կունենա 74%, Հայաստանը՝ 26% բաժնեմաս։ Նախնական ժամկետը 49 տարի է, իսկ ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49%-ի, ԱՄՆ-ինը՝ 51%-ի։

– Հայաստանը ընկերությանը տրամադրելու է TRIPP-ի համապատասխան տարածքներում 49 տարվա բացառիկ հողօգտագործման, զարգացման և անհրաժեշտ այլ իրավունքներ։ Ժամկետի ավարտին մնացած իրավունքները պետք է անվճար վերադառնան Հայաստանին։

– առանձին ենթակառուցվածքային ծրագրերի համար կարող են ստեղծվել հատուկ նշանակության ընկերություններ, որոնք կընտրեն կոնցեսիոներների, օպերատորների, շինարարների և այլ մասնակիցների։

– Հայաստանը պարտավորվում է նպաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, թույլտվությունների և կարգավորումների ընդունմանը, իսկ որոշ հարցերում նախատեսվում են շեղումներ բաժնետիրական ընկերությունների, գնումների և ՊՄԳ-ի գործող կարգավորումներից։

– ԱՄՆ-ը նախատեսում է աջակցել նախագծերի ֆինանսավորման ներգրավմանը՝ պետական կամ մասնավոր աղբյուրներից, սակայն դա ձևակերպված է որպես մտադրություն և կախված է միջոցների առկայությունից ու համապատասխան ընթացակարգերից։