Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

«Մեր հողերի շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ հայկական կողմի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե «այդ հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների զգալի մասն օրինականացվել է միջազգային ֆինանսական ուղիներով»։

«Թվային զարգացումը, հատկապես՝ արհեստական բանականության արագ տարածումը, կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, պայմաններ է ստեղծում կոռուպցիայի նոր ձևերի ի հայտ գալու և թվային ֆինանսական գործիքների չարաշահման համար։ Համապատասխան իրավապահ մարմինների կողմից ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներուժի արդյունավետ օգտագործումն առանձնահատուկ կարևորություն ունի նման հանցագործությունների կանխարգելման և արդյունավետ քննության համար»,- նշվում է նրա ուղերձում։

Ալիևի հայտարարություններն ուշագրավ են հատկապես միջազգային կառույցների ու լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հետաքննությունների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործունեության հետ կապված։

Մասնավորապես, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) բազմիցս անդրադարձել է Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին՝ հրապարակելով կոռուպցիոն մեծ հետաքննություններ։ 2012թ-ին  Իլհամ Ալիևը ճանաչվել է OCCRP-ի «Տարվա մարդ» (կամ տարվա ամենակոռումպացված գործիչ)՝ դառնալով պատմության մեջ առաջինը, ով արժանացել է այդ   տիտղոսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի