ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

Լուրեր

29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
Բոլորը

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Վիկտոր Ավիլային։ Հանդիպմանը քննարկվել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, տեղեկատվության փոխանակման և իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման հարցերը։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տեխնոլոգիական նորագույն լուծումների և առաջադեմ մեթոդաբանության կիրառման կարևորությունը հանցավորության դեմ պայքարում:

Վիկտոր Ավիլան իր հերթին ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը»: