ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով։ Քննչական կոմիտեն, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այդ դեպքով հաղորդում չեն ստացել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ 58-ամյա Ադրբեջանի քաղաքացի Յաշար Քասիմովը մոլորվել և հայտնվել է Հայաստանում՝ Տավուշի մարզում։ Երեկ էլ՝ հոկտեմբերի 26-ին, ԱԱԾ-ից հայտնեցին, որ հոկտեմբերի 24-ին Յաշար Քասիմովը վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն։

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի՝ անկախ այն հանգամանքից՝ ադրբեջանցին դիտավորյա՞լ է հատել ՀՀ պետական սահմանը, թե՞ պարզապես մոլորվել է։

«Քրեական վարույթի նախաձեռնման նպատակը փաստերը ստուգելն է, որպեսզի պարզեն՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ, հիմա եթե այդ ընթացքում պարզեցին, որ հանցավոր արարք կա, արդեն սկսվում է քրեական հետապնդումը, իսկ եթե չկա հանցավոր արարք, այդ դեպքում արդեն վերադարձնելու որոշում է կայացվում»,- բացատրեց Ղազարյանը։

Արդյո՞ք հայկական կողմը Ադրբեջանի քաղաքացուն վերադարձրել է միայն պատշաճ քննություն իրականացնելուց և սահմանը հատելու հանգամանքները պարզելուց հետո․ աս և մի շարք այլ հարցերով հոկտեմբերի 22-ին գրավոր դիմել ենք ԱԱԾ, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել։

Արփի Հակոբյան