Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել

Լուրեր

27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում «Köklü Değişim» («Արմատական փոփոխություն») իսլամական-քաղաքական շարժման ներկայացուցիչ, գրող Ահմեթ Սափան ձերբակալվել է, հայտնել է կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում։

Ալիևի ռեժիմի կողմից հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոք արտահայտած Ահմեթ Սափան «Köklü Değişim» կազմակերպության՝ Հաթայի ներկայացուցիչն է։

Ավելի վաղ հաղորդվել էր կազմակերպության Ստամբուլի ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմի ձերբակալության մասին։ Նա X-ում հայտնել է, որ անցյալ շաբաթ Ալիևի ռեժիմի կողմից հայտարարվել է անցանկալի՝ Թուրքիայի 31 այլ քաղաքացիների հետ միասին, արգելվել է նրա մուտքն Ադրբեջան՝ երկրում գլխաշորի արգելքը քննադատելու համար։ Ցուցմունք տալուց հետո  ազատ է արձակվել օրվա ընթացքում։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր ակտիվիստներին, լրագրողներին, անհատներին և կազմակերպություններին, ովքեր ուշադիր հետևեցին իմ կալանքին։ Այս առիթով ես կցանկանայի կրկնել հետևյալը. գլխաշորը/հիջաբը Ալլահի պատվիրանն է: Մենք երբեք չենք լքի մեր ադրբեջանցի քույրերին: Որտեղ էլ նրանք լինեն, մենք կշարունակենք պաշտպանել իսլամի և մուսուլմանների արժանապատվությունը՝ կանգնելով ճնշողի դեմ և ճնշվածների կողքին: Մյուս կողմից, նրանք, ովքեր առաջնահերթություն են տալիս քաղաքական և առևտրային շահերին, անտարբեր են մնում ճնշման նկատմամբ, և նրանք, ովքեր փորձում են լռեցնել ճշմարտության համար պայքարողների ձայները ճնշման տարբեր մեթոդներով, կարող են մտածել, որ հաղթում են, բայց իրականում նրանք են պարտվելու»,- հայտարարել է նա։

Շարժման մեկ այլ անդամ՝ Ֆաթիհ Էրշահինը, հայտնել է, որ իրեն կանչել են Անկարայի ոստիկանական բաժանմունք՝ «ցուցմունք տալու սոցիալական ցանցերում արված գրառումների վերաբերյալ»։ Հետագա գրառման մեջ Էրշահինը հայտարարել է, որ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքը Թուրքիայում բուռն քննադատություններ է առաջացրել։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Թուրքիայի նախագահ Օքթայ  Սարալին այդ որոշումը քննադատելու համար, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորած մեկնաբաններին։ Սարալն արդեն պաշտոնից ազատվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի