TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան

Լուրեր

27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունվել էր հռչակագիր՝ ԱՄՆ ստորագրությամբ և վկայությամբ։

Հռչակագրով նախատեսվում է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և TRIPP ծրագրի իրականացումը, որը ներառում էր երկաթուղիներ, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդակցման մալուխներ և խողովակաշարեր։

Միրզոյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 13-ին իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրվել էր TRIPP-ի իրականացման շրջանակը, իսկ հունիսի սկզբին ստորագրվել էր նաև քննարկվող համաձայնագիրը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր ենթակառուցվածքները գործելու էին բացառապես Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացմամբ Հայաստանը հնարավորություն էր ստանալու Ադրբեջանի տարածքով կապվել երրորդ երկրների հետ, դառնալ միջազգային տրանսպորտային փոխադրումների կարևոր հանգույց, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով ապահովել ներպետական երկաթուղային կապ։

Միաժամանակ Ադրբեջանը հնարավորություն էր ստանալու Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ։

Միրզոյանի գնահատմամբ՝ նախագիծը Հայաստանին բերելու էր ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև նպաստելու էր տարածաշրջանում քաղաքական կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնադրել «TRIPP զարգացման ընկերությունը»։ ԱՄՆ կողմից համահիմնադիր ընկերությունը մշտապես գտնվելու է բացառապես ԱՄՆ կառավարման և սեփականության ներքո։ Ընկերության բաժնեմասերի 74%-ը առաջին 49 տարիների ընթացքում պատկանելու էր ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը։

Համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը առանց լրացուցիչ ներդրման ավտոմատ կերպով ավելանալու էր մինչև 49%, իսկ ԱՄՆ-ինը նվազելու էր մինչև 51%։

Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ ռազմավարական նախագիծը կարժանանար ինչպես կառավարող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների միաձայն հավանությանը։

Եվգենյա Համբարձումյան