Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Հասարակություն
26.10.2026 | 16:29
Factor TV-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախուստի դիմել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կալանավոր Հ․Ե-ին դատարան էին տեղափոխել քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ․ «Հանգամանքները պարզվում են»։
Ռոզա Վարդանյան

